Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է վեցի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են եւս չորս մարդու մարմին Ռաչա տարածքի Շովի ամառանոցային քաղաքի սողանքի գոտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։
«Երեկ գտնվել էին երկու մարդկանց մարմիններ, իսկ այսօր՝ եւս չորսի։ Այսպիսով, զոհվածների թիվը հասել է վեցի»,- ասել է ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը։
Ինչպես ավելի վաղ նշել էր Վրաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Իրակլի Կարսելաձեն, փրկարարները չեն կարողանում կապ հաստատել եւս 31 մարդու հետ։
Սողանքը Շովիում տեղի է ունեցել հինգշաբթի։ Վնասվել են կամուրջները եւ ճանապարհները, ինչպես նաեւ տուրիստական քոթեջներն ու «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ ՆԳՆ-ն անմիջապես սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ է ուղարկել այնտեղ, ուրբաթ ավելի ուշ նրանց գումարվել են եւս երկու ուղղաթիռներ։ Երկու օրում հաջողվել է տարհանել 210 մարդու։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...