«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին․ օգոստոսի շահառուն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն է
Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։
Ընկերություններից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3․480․466 դրամ են նվիրաբերել Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին։
Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Օգոստոսի ընթացքում
ընկերությունների հարթակներով՝ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով
կատարված վճարումների դիմաց մեկական դրամ է կուտակվելու և ամսվա վերջում փոխանցվելու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։
Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին
իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների
պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշում է, որ Իդրամի և IDBank-ի հետ իրենց համագործակցությունն անչափ կարևոր է հիմնադրամի առաքելությունը կյանքի կոչելու համար։ «Միասին աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին` նպաստելով համայնքների զարգացմանը», - նշում է Սպարտակ Սարգսյանը։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամի
կողքին կանգնելը մեծապես կարևորվում է ընկերությունների կողմից, քանի որ կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության առանցքային ուղղություններից է համարվում երեխաների աջակցությունը։
Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները
Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։
Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...