Քաջարան համայնքում ուսանողական հավաք է մեկնարակել․ հովանավորը ԶՊՄԿ-ն է
Քաջարան համայնքում մեկնարկել է ուսանողական ռազմահայրենասիրական հավաքը, որը կրում է ամենամյա բնույթ։ Ուսանողական հավաքին նախորդել է դպրոցական հավաքը։ Երկու դեպքում էլ ներառված են մշակութային, սպորտային ակտիվ միջոցառումները։ Հավաքին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերի ուսանողները։ Քաջարանի համայնքապետի օգնական, միջոցառման կազմակերպիչ Արմենակ Հայրապետյանը նշում է, որ ամենամյա հավաքն ունի կարևոր նշանակություն։ «Ուսանողները ձևավորել են ուսանողական շտաբ, ընտրել են ուսանողական խորհրդի նախագահ և տեղակալ։ Արդեն ունեցել ենք բացման համերգ, մարզական մրցումներ, շաշկիի և շախմատի առաջնություն, «ինքնակառավարման օրը քաղաքապետի ընտրություններ ենք արել», քաղաքը ղեկավարել են ուսանողները։ Ունենք նաև դրոշ տեղադրման օրակարգ, որը տեղադրվելու է Քաջարան քաղաքի ամենաբարձր լեռան գագաթին։ Նախատեսված է նաև հանգիստ Թթու ջուր կոչվող հանգաստավայրում։ Ուսանողները մասնակցելու են նաև քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը, որը ենթադրում է տարբեր այգիների, պուրակների բացումներ, որի հաղորդավարները ուսանողներն են։ Քաղաքի օրվան նվիրված միջոցառման բացումը ևս վստահված է ուսանողներին, կցուցադրեն նաև իրենց տաղանդները։ Իսկ վերջում էլ բոլորին սպասվում է չորսօրյա հանգիստ Հանքավանում»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Արմենակ Հայրապետյանը։
Նա կարևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը՝ նշելով, որ ամենամյա հավաքների կազմակերպիչը թեև Քաջարան համայնքն է, սակայն հովանավորը ԶՊՄԿ-ն է, առանց որի իրենց ծրագիրը չէր կայանա։ Նույնիսկ երեխաների համար միանման հագուստներ են պատվիրել, հոգում են բոլոր ծախսերը։
Ուսանողական հավաքի ՈւԽ նախագահի տեղակալ Մարիաննա Դանիելյանը նշում է, որ նման հավաքներն արդյունավետ են նախ ինտելեկտուալ գիտելիքներ ձեռք բերելու, ապա նաև նոր ընկերներ են գտնում և միջանձնային հարաբերություններ են ձևավորվում։ Սովորում են ամեն մեկին յուրովի մոտեցում ցուցաբերել։ «Կապ ենք պահում բոլոր բուհերի ՈՒԽ-ների հետ և ներգրավում ենք ուսանողներ, որոնց հետ էլ հետագայում պահպանվում են ընկերական հարաբերություններ, կիսվում ենք փոխադարձ գիտելիքներով և այս հարցում մեզ օգնում է ԶՊՄԿ-ն, առանց այդ հովանավորության կազմակերպել նման հավաք հնարավոր չէր լինի»,- ասաց ՈՒԽ նախագահի տեղեկալը։
Ուսանողներին սպասվում են հետաքրքիր օրեր, իսկ արդյունավետությունը երաշխավորում է Քաջարանի համայնքապետարանը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...