Ավինյանի՝ պարտքով գնած MAN ավտոբուսներն ավելորդ շքեղություն են. Մարությանը ճիշտ էր, երբ նոր մոդելի մատչելի «Գազելներ» էր գնում
«Փաստ» օրաթերթը գրում է
Հեծանիվ չենք հայտնագործի, եթե նշենք, որ իշխանությունը փորձելու է ամեն գնով հաղթել Երևանի ավագանու ընտրություններում ու դրա համար չի խնայում և չի խնայելու ոչինչ, անգամ մեր` հարկատուներիս գումարները։ Ի մասնավորի, փոխքաղաքապետ նշանակվելուց և դե ֆակտո «քաղաքապետացու» դառնալուց հետո Տիգրան Ավինյանը միանգամից սկսեց MAN ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։
Ինչ խոսք, նոր ավտոբուսները բավականին տպավորիչ են՝ մեծ, հարմար, գերմանական, նույնիսկ օդորակիչով, բայց որքա՞ն է դա արժեցել երևանցիների վրա. 20 միլիոն եվրո (ևս 5 միլիոն եվրո Երևանը որպես դրամաշնորհ է ստացել ԵՄ Արևել յան գործընկերության շրջանակներում), որի համար մայրաքաղաքային բյուջեից վճարվելու է տարիներ շարունակ։ Փաստորեն, Ավինյանի մեկ MAN ավտոբուսը Երևանի բյուջեին արժեցել է հսկայական գումար` շուրջ 280 հազար եվրո։
Արդյո՞ք սոցիալական այս ծանր խնդիրների ֆոնին չկար առավել օպտիմալ և մատչելի լուծում։ Այսպես, նախկինում՝ Հայկ Մարությանի օրոք գնված ավտոբուսները, այդ թվում՝ նոր մոդելի «Գազելները» գուցե MAN ավտոբուսների նման լայն ու ընդարձակ չեն, բայց լուծում են իրենց առջև դրված հիմնական խնդիրը՝ քաղաքացին դրանցում կռացած չի երթևեկում, ինչպես նաև իրենց ծավալներով ավելի են համապատասխանում մեր երթևեկությանը, իսկ քաղաքն էլ ահռելի գումարներ չէր ծախսում գերմանական շքեղության վրա, որն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարվում։ Մի ուրիշ հարց է դրանց սպասարկումը. գերմանական MAN-երը սպասարկման, պահեստամասերի տեսանկյունից միանշանակ մի քանի անգամ ավելի «թանկ պահվող» են:
Շատերի համոզմամբ, Երևանի պես սոցիալական, քաղաքաշինական, կոմունալ ու բազում այլ խնդիրներ ունեցող քաղաքի համար MAN-երի գնման և սպասարկման վրա ծախսվող գումարները շատ ավելի նպատակային կարող էին օգտագործվել։ Բայց էլ ինչ իշխանական քարոզարշավ` առանց շքեղ, թանկ նախընտրական «նվերի»։ Ահա թե ինչու քպականները՝ ի դեմս Ավինյանի, ընտրեցին հենց չարդարացված ճոխ ավտոբուսները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»