Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
«Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

65-ամյա Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա

Нет описания.

Կիրակի՝ օգոստոսի 20-ին Քաջարանում օրը տոնական էր՝ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, կոմբինատում՝ կառավարության ներկայացուցիչ Նարեկ  Բաբայանը, գործարար Գարիկ Ղազարյանը, մարզային իշխանության, ուժային կառույցների, հոգեւոր դասի, զինվորականության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետեր՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Քաջարանի հուշահամալիր։

Нет описания.

Нет описания.

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետն  ու Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան հոգեհանգստի կարգ մատուցեցին։ Այնուհետեւ ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ։

Օրվա ընթացքում  պուրակների ու խաղահրապարակների բացվեցին, որոնք կառուցվել են սուբվենցիոն ծրագրերով՝ պետություն-համայնք-ԶՊՄԿ ֆինանսավորմամբ։

Нет описания.

Շիրվանզադեի փողոցում՝ խաղահրապարակ, Լեռնաձոր բնակավայրում, Բակունցի եւ Շահումյան փողոցներում պուրակներ։ Նոր կառուցված խաղահրապարակում պաշտոնյաները իրենց ուժերը չափեցին 11 մետրանոց հարվածաշարում ։

Հաջորդ կանգառը Քաջարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր՝ հանդիսավոր նիստ։

«Որպես քաղաք Քաջարանը 65 տարեկան է, բայց մենք բոլորս գիտենք Քաջարանց գյուղը, որը բավականին հին բնակավայր է եւ հայկական։ Քաջարանը նաեւ դարպասն է Հայաստանի Հանրապետության։ Քաջարանը ցույց է տալիս մեր պետականության կարեւորությունը ու անհրաժեշտությունը, որ պիտի ունենանք հզոր պետություն»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։


Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհավորելով քաջարանցիներին՝ ասաց, որ իրեն կիսով չափ քաջարանցի է համարում, քանի որ նրա հայրը տարիներ շարունակ աշխատել է Քաջարանում։«Համոզված եմ՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրով առաջիկայում մեր համայնքներն ավելի են զարգանալու։ Մեր նպատակն է, որ համայնքները կամաց-կամաց պակասեցնեն կախվածությունը պետական բյուջեից։ Այսինքն՝ այնքան զարգանան, բիզնեսներ լինեն, տուրիստներ գան, որ համայնքի եկամուտները բավական լինեն բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Нет описания.


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուրախացնում է քաջարանյան  տարբեր ու բազմաթիվ գույները։  Նա կարեւորեց համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես ավելի շատ ծրագրեր են իրականացվում։ Նախարարի խոսքով Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային մասը վերջապես հասնում է Քաջարան։ «Առաջիկայում փաստաթղթային,  իրավական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն  Հայաստան-Իրան կապի օղակ է լինելու , այլեւ ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»,-իր խոսքը եզրափակեց Գնել Սանոսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին համոզված է՝ «Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա, եւ կյանքն այստեղ միմիայն կզարգանա»։ Նա հայտարարեց, որ այս տարի մտադիր են  քաղաքում մոտ 1մլրդ դրամի ներդրում անել։ «65 տարին  երեք սերունդների   ու այստեղ ձեւավորված  ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Ձեռքբերումների, նվաճումների ու  կոմբինատի առաջընթացի պատմությունն է սա: Շատ հեշտ  է այս մասին խոսել, քանի որ ասես թե գտնվում ես սեփական տանդ: Դա այդպես էլ կա, քանի որ կոմբինատի ու քաղաքի  ճակատագրերը սերտ միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ մենք անում ենք համայնքի հետ,  ծրագրերն ու ներդրումները մեր համատեղ ուղղու ապացույցներն են»,-մասնավորապես նշեց Ռոման Խուդոլին։

Ի դեպ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհակալ է բոլորին, ովքեր օրը կիսեցին քաջարանցիների հետ, ովքեր միշտ Քաջարան համայնքի ու նրա բնակիչների կողքին են։ «Քաջարանը մեր տունն է ու մեր մեծ ընտանիքը»,-ասում է Մանվել Փարամազյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը։


Տոնն առանց նվերների չի լինում ու տարբեր ոլորտներ ներկայացնող քաջարանցիներ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի, հուշանվերների,  դրամական պարգեւների:4

Մանվել Փարամազյանն է բոլորին հրավիրում սեղանների շուրջ՝ մի-մի գավաթ  կոնյակով ու գինիով շնորհավորելով քաջերի քաղաքի բնակիչներին։


Открыть фото

Открыть фото
Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան  Լեռնաձորում դիտելու «Ցանկապատ» ներկայացումը։

Արմեն Դավթյան