Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ժամանց

Կրկեսային մեծ շոու-ծրագրով առաջին անգամ Հայաստանում կլինեն Վարդանյան եղբայրները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարդանյան եղբայրների կրկեսային մեծ շոու-ծրագիրը՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 2-ին և 3-ին Երևանում հանդես կգան ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։ Ծրագրում լինելու են խմբակային ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները․

«Հավաքեցինք թիմ, որի հետ կկարողանայինք պատրաստել բոլոր այն համարները, որոնք բնորոշ են ավանդական կրկեսին։ Լինելու են շատ բարդ ու վտանգավոր համարներ, էքստրիմ շոու, որի մասին պատմելը, նկարագրելը փոքր-ինչ դժվար է, ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Ծրագրել ենք այնպիսի ցուցադրություն, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի ոչ միայն փոքրերի համար, այլև մեծերի»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։

Կրկեսային ցուցադրությունները լինելու են Հրազդան մարզադաշտին կից նախատեսված տարածքում։ Վարդանյանը նշում է, որ իրենց շոուների համար հենց այդպիսի մեծ տարածք է անհրաժեշտ, և իրենց փնտրածների մեջ սա ամենահարմարն է եղել շրջիկ կրկեսի ձևաչափն ապահովելու համար։ Այժմ այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավագույնս ներկայանան պրեմիերային։

Եղբայրներն անկեղծանում են՝ իրենք խախտել են ֆիզիկայի բոլոր կանոնները՝ այս ժանրում հանդես գալու համար, քանի որ իրենց կազմվածքը, հասակն ու քաշը լիարժեք չեն համապատասխանում ուժային ակրոբատիկայի սահմանված չափանիշներին։ Սակայն մասնագիտության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը ստիպել են առաջ շարժվել ու անել գրեթե անհնարինը։ Նկատում են՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը։