Վիճաբանություն, ծեծկռտուք Վանաձորում․ կան վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու Բազումի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հարությունյանը։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հայարփի Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձորի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ասլիկյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ, պարզել են, որ Գ․ Ասլիկյանի հետ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկի մոտ վիճաբանել է Վանաձորի բնակիչ, 20-ամյա Վարդան Սաֆարյանը, ովքեր փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Գ․ Ասլիկյանը, ըստ օպերատիվ տվյալների, իր մոտ եղած երկաթյա լինգով հարվածներ է հասցրել Վ․ Սաֆարյանին և նրա հորը՝ Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արման Ս․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա այդ ընթացքում Վ․ Սաֆարյանը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ․ Ասլիկյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել է փախուստի՝ նետելով հանցագործության գործիք դանակը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...