Ի՞նչ են քննարկել Արցախի խորհրդարանում. Արայիկ Հարությունյանը մնացել է առանց հենարանի
Արցախի Ազգային ժողովի գիշերային նիստից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից սնուցվող մամուլը շտապեց կեղծ տեղեկություններ տարածել, իբր հանդիպմանը, որին մասնակցել են քաղաքական ուժերը, նաև նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, լայն կոնսոլիդացիա է ձևավորվել Արայիկ Հարությունյանի շուրջ։
Իրականում, մի քանի ժամ տևած նիստն անցել է չափազանց ծանր և սուր մթնոլորտում, Արայիկ Հարությունյանին առանց սեթևեթանքների և հստակ, մի քանի անգամ առաջարկել են հրաժարական տալ։ Այդ դեպքում կգան նոր դերակատարներ, որոնք պարտավորություններ չեն ունենա արտաքին խաղացողների առջև և կդիմանան, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ադրբեջանամետ վարչախմբի ճնշումներին։
Արցախի նախագահն իր սովորույթի համաձայն, փորձել է իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունը բարդել մյուս քաղաքական ուժերի և գործիչների վրա, սակայն նրան ասել են, որ ինքն է նախագահը և միայն իրենից է կախված, թե ինչ որոշում կընդունի։ Սուր ելույթներ են ունեցել նաև Արցախի նախկին նախագահները, ընդդիմության ներկայացուցիչները, նշել են, թե կախված Արայիկ Հարությունյանի որոշումից, կմտածեն աջակցել, քննադատել, թե հրապարակավ պահանջել նրա հրաժարականը։ Դա էր պատճառը, որ լուսադեմին դուրս գալով ԱԺ շենքից, Արայիկ Հարությունյանը բավական խեղճացած էր խոսում հանրության մոտ, մի քանի անգամ ներողություն խնդրում, նաև պատմում, թե մոտ ապագայում նեղ կազմով որոշելու են իր հրաժարականի հարցը։
Արամ Բարսեղյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...