Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ

Ս.թ. օգոստոսի 30-ին դատախազության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող, Երևանի սիրված սրճարաններից մեկի՝ «Սանտաֆե»-ի տարածքի օգտագործման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որն առերևույթ կարող է շփոթմունք առաջացնել հանրության շրջանում և թյուր պատկերացում ձևավորել։


Մասնավորապես, դատախազության հայտարարությամբ վիճարկվում է 2017թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում հողամասի վարձակալության և սեփականության իրավունքների ձեռքբերման գործընթացի իրավաչափությունը։ Այնինչ, հարկ է նշել, որ դեռևս 2001 թվականից սրճարանի տարածքի կապակցությամբ առկա են եղել վարձակալական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում
պարզապես վերակնքվել է վարձակալության պայմանագիրը՝ շարունակելով տարածքի օգտագործումը։


Ավելին, վերակնքված պայմանագրով ոչ միայն պահպանվել է ի սկզբանե նախատեսված վարձակալության ժամկետը (2026թ. փետրվարի 12), այլև ճշգրտվելու արդյունքում փոքրացվել է վարձակալության հանձնված տարածքը, բարձրացվել է վարձավճարը, հետևաբար գոյություն ունեցող վարձակալական իրավահարաբերությունները շարունակելու համար մրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայել է:


Հարկ է նաև նշել, որ 2001 թվականից սկսած՝ վարձակալված տարածքում առկա են սեփականության իրավունքով պատկանող շինություններ, որոնց նկատմամբ իրավունքները ձեռք են բերվել, և այսօր էլ առկա են բացառապես օրենքով սահմանված շրջանակներում և նախատեսված բոլոր շինարարական փաստաթղթերով:


Այսպիսով, ակնհայտ է, որ հասարակական նշանակության տարածքում իրականացվել են մեծ ներդրումներ՝ հաշվի առնլով երևանցիների հարմարավետությունը և ներդաշնակությունը հարևանությամբ գտնվող մշակութային հուշարձաններին ու կոթողներին: «Սանտաֆեն», ինչպես «Գալաքսի» ընկերությունների խմբի այլ նախագծեր, իրականացվել են Հայաստան բերելով զգալի ներդրումներ և նպաստելով երևանյան սրճարանային կոլորիտի ձևավորմանը։


Հավատարիմ լինելով հանրության հետ բաց հաղորդակցության քաղաքականությանը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը մտահոգված է, որ առանց իրավական գործընթացների մասին պատշաճ ծանուցումներ ստանալու հանրությանն են ներկայացվում հայտարարություններ,
որոնք անհիմն կերպով վնասում են ընկերությունների գործարար համբավն ու հեղինակությունն՝ անհանգստացնելով «Գալաքսի» համայնքի աշխատակիցներին և մեր գործընկերներին։


Կրկին ընդգծում ենք, որ խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները, որոնք խաթարում են անմեղության կանխավարկածի էությունը։


«Գալաքսի» ընկերությունների խումբը տեղեկացնում է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում՝ հույս հայտնելով, որ իրավական գործընթացներն կիրականացվեն պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ, բաց և հրապարակային հաղորդակցությամբ։