«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին ընկալվում է որպես նոր նպատակների և անելիքների, նոր հմտությունների ու գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Յուրաքանչյուր ուսումնական տարի յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար:
Այժմ այնպիսի դարաշրջան է, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության անվտանգությունն ու հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, մաղթում շարունակական զարգացվող գիտելիքներ և հաջողություն ձեր պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ խելացի և պրպտող քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը: Բարի երթ սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...