SHELL ապրանքանիշի անունից համացանցում տարածվող ներդրումային առաջարները կեղծ են և բրենդի հետ որևէ առնչություն չունեն
Վերջին շրջանում համացանցում առավել ակտիվացել են դրամաշորթությունն ու խաբեբայությունը, որոնք իրականացվում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերի և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերի միջոցով։ Զեղծարարներն ապօրինաբար օգտագործել են նաև SHELL ապրանքանիշի անունն ու քաղաքացիներին առաջարկել ձեռք բերել SHELL-ի բաժնետոմսեր, կատարել կեղծ ներդրումներ և ստանալ շահույթ։
Զգուշացնում ենք, որ նմանատիպ ցանկացած հայտարարություն և գործողություն խարդախության դրսևորում է, չի համապատասխանում իրականությանն ու SHELL ապրանքանիշի հետ որևէ կապ չունի։
Տեղեկացնում ենք, որ SHELL ապրանքանիշը դրամական միջոցների ներգրավում կամ ներդրումային կամ բաժնետոմսերի վաճառքի որևէ ծրագիր չի իրականացնում, և համացանցում առկա հայտարարություններն ու առաջարկները կեղծ են և միանշանակ խարդախության դրսևորում են։ Մեր քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ծայրահեղ ուշադիր լինել առցանց միջավայրում, խուսափել անձնական և բանկային տվյալների, հեռախոսահամարների տրամադրումից անհայտ օգտատերերի, պարտադիր ստուգել տեղեկավությունն ու օգտվել միայն պաշտոնական էջերից, որպեսզի խուսափեք դրամակորզության և խաբեության զոհ դառանլուց», նշվում է Հայաստանում SHELL ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչ «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերության մամուլի հաղորդագրությունում
Նշենք, որ Shell ապրանքանիշն արդեն պաշտոնապես Հայաստանում է այս տարվա հունիսից։ «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց, հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում։
Եվս մեկ անգամ խնդրում ենք լինել զգոն. ստորև ներկայացնում ենք կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք SHELL ապրանքանիշի անունից առաջարկում են ներդրումներ կատարել Ընկերությունում։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...