Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք մեր հովանավորների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և այլ հովանավորների շնորհիվ. Գառնիկ Հայրապետյան
Եվրոպայի առաջնությունում գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակին չկանգնեն: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը, ինչը մեծ պատիվ է բոլորիս համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:
Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ երկու արծաթ եւ երեք բրոնզ:
«Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 10 մարզիկներով, որոնք նվաճեցին 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Կարող էինք նաեւ ոսկե մեդալ նվաճել, քանի որ տղաները շատ լավ էին պատրաստվել այս առաջնությանը, բայց ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով մենք զրկվեցինք ոսկե մեդալներից: Եզրափակիչում տղաները հանդիպեցին թուրք մրցակիցների, իսկ այս պարագայում պարզ էր, որ մրցավարներն ամեն ինչ պետք է անեին, հաղթանակն իրենց մարզիկին տալու համար: Ես գոհ եմ 5 մեդալներից, դրական եմ գնահատում այս արդյունքները:
Գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակներին չկանգնեն: Մեր մարզիկների համառ պայքարի եւ մարզիչների գերազանց աշխատանքի արդյունքնում այսօր ունենք մեդաներ: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը: Սա մեծ պատիվ է բոլորիս համար:
Թուրքիայում Հայաստանի պատվիրակության անվտանգությունը երաշխավորված էր: Մենք պաշտոնական գրություններ էինք ուղարկել մեր մարզիկների անվտանգությունը ապահովելու համար: Այս առումով ոչ մի խնդիր չի եղել մեր մարզիկների եւ Հայաստանի պատվիրակության հետ, բարձր մակարդակով ընդունել են մեր թիմին:
Մինչեւ Եվրոպայի առաջնությունը, Հայաստանի պաշտոնական առաջնություն անցկացրինք եւ ընտրվեցին լավագույնները: Ոչ բոլորը կարողացան ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ ֆինանսական խնդիրների պատճառով: Կարողացանք 10 մարզիկ ընդգրկել հավաքականի կազմում եւ նրանք մեկնեցին Ստամբուլ: Նշեմ, որ ունեինք էլի լավ մարզիկներ, որոնք նույնպես կարող էին ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ, բայց չկար ֆինանսական հնարավորություն բոլորին տանել Թուրքիա:
Հայաստանի ֆեդերացիան գործում է արդեն 30 տարի եւ արդեն պաշտոնապես ճանաչված է ԿԳՄՍ-ի կողմից: Հայաստանում քիքբոքսինգով զբաղվում է 2200 մարզիկ, ունենք 40-ից ավել դպրոցներ, 42 մարզիչ, 10 մրցավար, որից 5-ը միջազգային կարգի:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորման ծրագրում ընդգրկվեցինք եւ ունենք աջակցություն: Իհարկե, չնչին գումար է, որով միայն կարողացանք Հայաստանի առաջնություն անցկացնել: Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք մեր հովանավորների եւ աջակիցների շնորհիվ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, տարբեր այլ հովանավորների, ինչպես նաեւ ծնողների աջակցությամբ: Ակնկալում ենք, որ այս ամենը պետք է անի սպորտի նախարարությունը: Զրուցել եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ եւ որոշվել է, որ հաջորդ տարի կունենանք ֆինանսավորում, որպեսզի շատ մրցաշարերի մասնակցենք եւ մեծ կազմերով պայքարենք:
Հուսամ՝ Եվրոպայի առաջնությունից հետո պետական ֆինանսավորումը կավելանա, քանի որ արդյունքներով ենք վերադարձել: 38 երկրի 2015 մասնակիցների մեջ 10 մարզիկով 5 մեդալ նվաճելը փայլուն հաջողություն եմ համարում»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը:
Թուրքիայում մեդալակիներ են դարձել 13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ, 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ եւ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (-51 կգ) բրոնզե մեդալ:
Լուսինե Շահբազյան




















Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ»
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. Էրդողան
Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքից