Հարցումների տեղատարափ. կարող են լինել «տհաճ» կամ «հաճելի» անակնկալներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ցանկացած ընտրության շեմին, նաև քարոզարշավի ընթացքում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում՝ բուն մասնակիցների կողմից: Երևանի ավագանու ընտրությունները ևս բացառություն չեն: Այս ընթացքում ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական միավորներ հարցումներ են անցկացրել, որոնց արդյունքները փաստացի տրամագծորեն հակառակ են միմյանց: Օրերս հերթական հարցման արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association»-ը: Ուշագրավ է, որ, ըստ հարցման արդյունքների, հարցված քաղաքացիների 38,8 %-ը չի կողմնորոշվել, թե որ ուժի օգտին է քվեարկելու:
Ինչ վերաբերում է կողմնորոշվածների «քվեներին», ապա հարցման արդյունքներով որևէ ուժ լուրջ տոկոսներով հպարտանալու պատճառ այս պահին չունի: Համեմատաբար առարկայական տոկոսներ ստացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան), «Ազգային առաջընթաց կուսակցությունը» (Հայկ Մարության), «Ապրելու երկիր» կուսակցությունը (Մանե Թանդիլ յան), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալ յան), «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Դավիթ Խաժակյան), «Հաղթանակ» կուսակցությունը (Վիկտոր Մնացականյան)։
Ի դեպ, պետք է նշել նաև, որ հարցվածների 19,2 տոկոսը թեպետ կողմնորոշվել է ընտրության հարցում, բայց հրաժարվել է բարձրաձայնել այն։ Այս հարցման առաջնային առանձնահատկություններից մեկը, սակայն, այն է, որ անխտիր բոլոր ուժերը դժգոհ են արդյունքներից: Նրանք վստահ են, որ «GALLUP International Association»-ի հարցման արդյունքները օբյեկտիվ պատկերը չեն ներկայացնում: Իրենց սեփական հարցումներն են տարբեր համացանցային հարթակներով հանրայնացնում թե՛ իշխանամերձ, թե՛ ընդդիմադիր ուժերը, որոնք տրամագծորեն հակառակ պատկեր են ներկայացնում։
Բանը հասել է այնտեղ, որ, օրինակ՝ տարածվող հարցումներից մեկով իշխանության «սրտի» թեկնածու Տիգրան Ավինյանին վերագրվում է ավելի քան 40 % ձայն։ Այնուամենայնիվ, բոլոր այս հարցումները ցույց են տալիս, որ այս ընտրություններին ընդառաջ չափազանց մեծ է չկողմնորոշված, բայց քվեարկությանը մասնակցելու պատրաստ անձանց թիվը, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 17-ին կարող են «տհաճ» կամ «հաճելի» անակնկալներ լինել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»