Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

UCOM-ի՝ տան համար նախատեսված շարժական ինտերնետի UHOME ծառայությունը կներառի նաեւ LEVEL UP ձայնային ծառայության փաթեթները

«Յուքոմ» ընկերությունն ընդլայնել է շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկը, որի շնորհիվ ի լրումն տան մեջ արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան ավելի մատչելի սակագներով օգտվել նաև Ucom շարժական կապի ձայնային ծառայության Level Up հետվճարային սակագնային պլաններից։ Մասնավորապես՝ միանալով uHome 8000 և uHome 10000 սակագնային փաթեթներից որևէ մեկին`  բաժանորդները կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու Արցախ ուղարկելու համար, ինչպես նաև կօգտվեն Ucom շարժական կապի ձայնային ծառայության Level Up 3000 և Level Up 5500 հետվճարային սակագնային պլանների բոլոր ներառումներից ավելի մատչելի սակագնով: Ավելին, uHome 8000 և uHome 10000-ին միանալով՝  բաժանորդները կստանան մինչև 3 Սուպեր SIM քարտ հատուկ գնով ձեռք բերելու հնարավորություն՝ ընտանիքով կամ փոքր ձեռնարկատիրության աշխատակիցներով օգտվելու համար։

Մանրամասնենք, որ uHome 8000 սակագնային փաթեթին միանալիս բաժանորդներն ընդամենը 8000 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր Wi-Fi սարքով, Level Up 3000 հետվճարային սակագնային պլանի բոլոր ներառումներից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև մինչև 3 Սուպեր SIM-քարտ՝ հատուկ գնով։ Դրա շնորհիվ ընդամենը 1500 դրամով ընտանիքի կամ փոքր ձեռնարկատիրության յուրաքանչյուր անդամ կունենա 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 10 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ, 28 հայտնի հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերն սպառելու և 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր ուղարկելու համար։

uHome 10000 սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում էլ ամսական 10000 դրամի դիմաց օգտատերերը կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր Wi-Fi սարքով, Level Up 5500 հետվճարային սակագնային պլանի բոլոր ներառումներից օգտվելու հնարավորություն և մինչև 3 Սուպեր SIM-քարտ հատուկ գնով։

«uHome-ը դառնում է լիարժեք կոնվերգենտ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց մարզային տանը կամ ամառանոցում չունեն ֆիքսված կապ, Wi-Fi ցանց, կամ Unity փաթեթներից օգտվելու հնարավորություն։ Այս թարմացումը կշարունակի գոհացնել ընտանիքներին ու մարզային փոքր ձեռնարկատերերին, ում համար ինտերնետն առաջին անհրաժեշտություն է նոութբուքից, պլանշետից, հեռուստատեսությունից կամ խելացի տան պարագաներից լիարժեք օգտվելու, իսկ հատուկ գին ունեցող Սուպեր SIM քարտերով տրամադրվող հեռախոսակապը՝ տան անդամների ու գործընկերների հետ մշտական կապի մեջ մնալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ uHome ծառայությանը կարելի է միանալ առնվազն 12 ամսով, իսկ  դրա դիմաց վճարումն իրականացնելու համար պետք է մտապահել ընդամենը մեկ հիմնական հեռախոսահամար։