Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան
«Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից …»,– այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։
«Մանկա-պատանեկան տարիքի առանձնահատկությունը հաշվի առնելով, պետք է վերականգնվի 10-ամյա կրթական համակարգը։
Կարևոր է, որ այդ համակարգի պարտադիր մաս լինի դպրոցական համազգեստը, որը պարտավոր է տրամադրել պետությունը։ Այն ոչ միայն կարգապահական և գեղագիտական նշանակություն ունի, այլ նաև կոչված է ձևավորելու հավասար պայմաններ ինքնադրսևորման համար։
Ինչու՞ վաղ տարիքից անհավասարության ու շերտավորման զգացողություն մտցնել երեխաների մոտ։ Առանց դրա էլ այդ երևույթի հետ նրանք հետագայում բախվելու են հասուն տարիքում։
Կրթական գործընթացի որակի վրա կազդի նաև ուսուցիչների հավելյալ խրախուսումը։ Դրա տարբերակներից մեկը կարող է դառնալ գերազանցությամբ ավարտող աշակերտի, դասղեկի խրախուսման համակարգի ներդնումը։
Ուսման անընդհատության ապահովման համար բանակ պետք է զորակոչել բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Չէ՞ որ կրթական բարձր ցենզով զինծառայողների առկայությունը կբարձրացնի նաև բանակի որակը:
Միաժամանակ, առանձին մասնագիտություններով պետական աշխատանքը պետք է հավասարեցնել զինվորական ծառայությանը և տրամադրել զին գրքույկ։
Գիտելիք ավանդելու հետ մեկտեղ՝ հարկ է, որ դպրոցը պետական մտածողության դարբնոց լինի։ Հենց այստեղ պետք է Պետության և Հայրենիքի գաղափարի շուրջ ուսումնա-դաստիարակչական շղթա կազմվի։
Ավելի մանրամասն իմ մոտեցումները ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների շուրջ կներկայացնեմ նոր հարցազրույցում»,– գրել է Մհեր Ավետիսյանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...