Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում»
Օրերս «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար: Դրանով է մեկնարկել «Առաջնորդության դպրոցի» սաների 2023-2024թթ. ուսումնական տարին: Պարոն Յիրիկյանը ներկայացրել է գործարար ոլորտում առաջնորդության և կառավարման հիմնական սկզբունքները՝ հիմնվելով հեռահաղորդակցության ոլորտում 25 տարվա իր փորձի վրա, խոսել է առաջնորդի՝ հատկապես պատասխանատու իրավիճակներում որոշումներ կայացնելու օրինակներից, շեշտել կառավարչի և առաջնորդի միջև էական տարբերությունը:
«Ընկերության աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ ցանկացած մտահոգություն կամ առաջարկ, որը կներկայացնեն իրենց անմիջական ղեկավարին, կհասնի ամենաբարձր մակարդակ և հաշվի կառնվի: Այո՛, աշխատակիցը պետք է լսված լինի, իսկ առաջնորդը պետք է կարողանա որոշում կայացնել՝ կարծիքներն ուշադիր լսելուց հետո։ Երբ միանում ես արդեն իսկ կայացած ընկերությանը, անհրաժեշտ է խորապես ծանոթանալ առկա կորպորատիվ մշակույթին, ուշադրություն դարձնել արդեն իսկ ձևավորված արժեքներին և անընդունելի վարքագիծ նկատելու դեպքում՝ համբերատար ու հոգատար կերպով պետք է փոխել այն», - իր փորձն էր ներկայացնում «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դասընթացի ընթացքում 18-35 տարեկան մոտ 30 ուսանող հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենին, ստանալ գործնական խորհուրդներ՝ առաջնորդության ճանապարհին կողմնորոշվելու համար, տեղեկանալ հայկական ընկերությունում առաջնորդի դեր ստանձնելու մարտահրավերների և առավելությունների մասին:
Հավելենք, որ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Վերջինիս գերակայություններից է գործնական նախագծերի ու աշխատանքների իրականացումը։
























Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...