Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

«VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար

«VIVA. Հայաստանի բժիշկների և կամավորներ» բարեգործական հիմնադրամը  Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Արցախից բռնի տեղահանված բնակչության համար առաջնային ընդունման օպերատիվ շտաբ է բացել:

Շտաբը գործում է սեպտեմբերի 20-ից  Հայաստանի բուֆերային գոտում, երբ հայտնի դարձավ Կոռնիձորում միջանցքի բացման մասին: Այստեղ, հիմնադրամի մասնակիցների օգնությամբ, շուրջօրյա բժշկական խորհրդատվություն է տրամադրվում բոլորին, ովքեր ստիպված են եղել լոել իրենց տները: Նրանց թվում են երեխաներ, քրոնիկ հիվանդություններ և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ: Հիմնադրամի մասնագետները Հայաստանի առողջապահական և սոցիալական ապահովությունը նախարարության հետ միասին հասցեական աջակցություն ու հոգեբանական օգնություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Нет описания.

Հիմնադրամի կամավորները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին։

ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ գրանցվել է Արցախից տեղահանված 13 550 մարդ: «Մենք աշխատելու ենք այնքան, որքան մեր օգնության կարիքը լինի»,- մեկնաբանել են հիմնադրամում։ Գորիսում է գտնվում VIVA-ի ողջ օպերատիվ շտաբը, բժիշկներ, մասնագետներ և կամավորներ, ովքեր ընդունում են մարդկանց 24/7 ռեժիմով: «Մեր հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ: Այս ամբողջ ընթացքում մենք շարունակեցինք կատարել մեր պարտականությունը՝ օգնել մարդկանց և փրկել կյանքեր. Այսօր նույնպես չենք կարող անմասն մնալ և շարունակում ենք օժանդակել բոլոր նրանց, որքեր մեզ դիմում են, Արցախից տեղահանված գրեթե բոլոր մարդկանց: Նրանց թվում են տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ, երեխաներ, այդ իսկ պատճառով մենք ընդլայնում ենք դեղորայքի ցանկը հակաբիոտիկներով, հակավիրուսային, ցավազրկող և ջերմիջեցնող դեղորայքով»,- նշում է VIVA բարեգործական հիմնադրամի ղեկավար, բժիշկ Տատյանա Հովհաննիսյանը։

Բացի բժշկական օգնությունից, հիմնադրամը Հայաստան մտնող մեր հայրենակիցներին տրամադրում է անձնական հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության դեղատուփ: «Երևանի մեր հիմնադրամի կամավորները շարունակում են հավաքել բոլոր անհրաժեշտ պարագաները, սա հիմա շատ կարևոր է։ Մենք հույս ունենք, որ ազատ մուտք կապահովվի Արցախում բժշկական հաստատությունների՝ մարդասիրական բեռների համար,  բժիշկներին աջակցելու համար, որոնք  շարունակում են պայքարել խաղաղ բնակչության դեմ հրեշավոր գործողություններից տուժածների կյանքի համար։ Մեր պարտքն է ապահովել նրանց անհրաժեշտ ամեն ինչով»,- հավելում է Հովհաննիսյանը։

Մարդկանց մեծ հոսքի պատճառով այսօրվանից Գորիսում կբացվի եւս մեկ 24-ժամյա բժշկական ընդունելության կենտրոն:

Տատյանա Հովհաննիսյան. «Այսօր շատերը, հատկապես նրանք, ովքեր մեր Հայրենիքից դուրս են ապրում, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել։ Օգնեք մեզ օգնել: Մենք ամենակրիտիկական իրավիճակներում օգնություն ցուցաբերելու բազմամյա փորձ ունենք,

շտապ օգնության կարիքները և անհրաժեշտ բժշկական օգնությունը ապահովելու համար նախատեսված միջոցների հավաքագրում ենք հայտարարում: Հիմա բոլոր հայերին ու բոլոր ոչ անտարբեր մարդկանց ներգրավելու ժամանակն է»:

 

VIVA - Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամ

Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում։ Արդեն պատերազմի չորրորդ օրը առաջին մարդասիրական բեռները՝ դեղեր և սարքավորումներ տեղափոխվել են Արցախ։ 2017թ Հիմնադրամը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Հայաստանում։

Հիմնադրամի հիմնական առաքելությունը մատչելի և որակյալ բժշկությունն է։ VIVA-ն օգնում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ևսպառվող նյութերով։ Հիմնադրամը մշակում է լայնածավալ կրթական ծրագրեր, գիտաժողովներ բժշկության բոլոր ոլորտներում։ Բժիշկներ և բուժքույրեր Հայաստանից, Արցախից վերապատրաստվում են առաջատար մասնագետների հետ աշխարհի լավագույն կլինիկաներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգ, Գերմանիայում, Պորտուգալիայում և այլն։

Թափանցիկությունն ու բաց լինելը «VIVA»-ի հիմնարար սկզբունքներն են և կարգախոսը՝ «VIVA for Life!»

https://viva.foundation

Կապ

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է դիմել Ելենա Կոժեմյակինային  

Հեռ.՝ +37498301039