IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար
IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։
Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի IDream 8 ծրագիրը, սակայն IDBank-ը զուգահեռ հայտարարում է IDream 9 ծրագրի մեկնարկի մասին․ այն նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ավելի լավ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին։
Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրենի պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ առաջին հերթին Բանկի նպատակն է այս երիտասարդների համար ստեղծել կրթվելու, զարգանալու պայմաններ․ «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր ունեն ոչ միայն կացարանի, այլ նաև աշխատանքի խնդիր։ Մի կողմից՝ ուզում եմ տեղեկացնել, որ ունենք 50-ից ավել թափուր հաստիք․ խնդրում և հորդորում եմ արցախցի մեր հայրենակիցներին անպայման դիմել, ուղարկել ինքնակենսագրականները․ աշխատանքային նկարագրին համապատասխանելու դեպքում IDBank-ը նրանց առաջնահերթություն կտա։ Մյուս կողմից՝ ուրախ եմ հայտարարել հատուկ արցախցի երիտասարդների համար մեր IDream ծրագրի մասին։ Ծրագրի ընթացքում 2-3 ամիս նրանց համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնեն Բանկի ղեկավար կազմը, լավագույն մասնագետները։ Երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսաբանկային ոլորտի, դրա առանձնահատկությունների մասին և, իհարկե, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն կունենան դառնալ IDBank-ի աշխատակից։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։ Բանկային փորձ ունենալու դեպքում ուսուցումը կարող է լինել ավելի արագացված», - ասում է Սոնա Մանուչարյանն ու ուղղորդում ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Իսկ IDBank-ի՝ ներկայումս թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վստահ ենք, որ յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն կարող է իր չափով աջակցություն ցուցաբերել՝ ոչ միայն ապրումակցելով մեր հայրենակիցներին, այլև փորձելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները մեր հայրենակիցների կյանքն առավել հեշտացնելու և բարելավելու համար։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...