Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին
Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Մասնավորապես միանալով Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 450 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար։ Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը։
Իսկ Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանն ընտրելով՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 200 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 6 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 200 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ ուղարկելու համար։ Ավելին, բաժանորդները կկարողանան օգտվել 19 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը:
«Մտերիմների հետ կապի մեջ մնալը շատ կարևոր է բոլոր իրավիճակներում։ Մեր սիրելի հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ինչպես Գորիսում տեղակայված Ucom շարժական խանութում, այնպես էլ երկրում գործող 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից ցանկացածում», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հավելենք, որ Արցախի գրանցումով մեկ անձնագրով հնարավոր է ձեռք բերել առավելագույնը 2 SIM-քարտ, իսկ տրամադրվող հեռախոսահամարը կակտիվանա անմիջապես՝ քարտի ձեռք բերման պահից։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...