Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին

Արցախից բռնի տեղահանված բնակիչների առջև ծառացած կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը որոշել է սատար կանգնել «ՎԻՎԱ - բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցվել 5մլն դրամ։

«ՎԻՎԱ - Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բազմամյա փորձ ունի արտակարգ իրավիճակներում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու՝ կազմակերպելով բժիշկների և կամավորների գործունեությունը այն վայրերում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

«Արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների և դրանց հետևանքով բռնի տեղահանության արդյունքում մեր հայրենակիցների առջև կենսական խնդիրներ ու բարդ մարտահրավերներ են ծառացել։ Սա հենց այն պահն է, երբ բոլորս պիտի միավորենք մեր ջանքերը՝ հնարավորինս արդյունավետ, արագ ու կազմակերպված աջակցություն ցույց տալու համար մեր հայրենակիցներին», - նշում է Իդրամ ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը։

«ՎԻՎԱ - Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Օգանեսյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցության գործում։ «Մտածված, տեղին ու ճիշտ կազմակերպված օգնություն ցուցաբերելն առաջնային նշանակություն ունի։ Ցավոք՝ այսչափ բարդ իրավիճակում մարդիկ հաճախ չգիտեն՝ ինչպես օգնել, ինչ անել, ինչի կարիք ունեն տեղահանված ընտանիքները, վիրավորները, զոհերի ընտանիքները։ Մենք բազմամյա փորձ ունենք արտակարգ իրավիճակներում կամավորների և բժիշկների աշխատանքը կոորդինացնելու և ճիշտ ուղղությամբ տանելու, ուստի բարձր ենք գնահատում Իդրամ ընկերության վստահությունն ու օգնությունը հենց մեր միջոցով», - ավելացնում է Տատյանա Օգանեսյանը։

Հիմնադրամը հովանավորել և աջակցության ծրագրին սատարել կարող եք նաև Դուք՝ անցնելով հղումով և ընտրելով աջակցության նախընտրելի տարբերակը։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ