ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շարունակվում է արցախցիների բռնագաղթը Հայաստանի Հանրապետություն: Նրանց տեղավորման, անհրաժեշտ պայմանների ապահովման առումով պետությունից զատ մեծ դերակատարում են ստանձնել անհատներն ու կազմակերպությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Մենք փորձեցինք կոմբինատից ճշել, թե ինչ են արել բռնագաղթած մեր հարենակիցների համար, սակայն ԶՊՄԿ-ից հրաժարվեցին մանրամասնել՝ միայն նշելով, որ իրենք համակարգված կերպով աշխատում են թե՛ մարզային, թե՛ համայնքային իշխանությունների, ինչպես նաև գործընթացում ներգրավված բոլոր հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ՝ բոլոր կարիքավորներին անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Ի դեպ, նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտարարություն տարածեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար նշելով. «Սիրելի արցախցիներ, Սյունիքը ԶՊՄԿ-ի տունն է, և մենք ուզում ենք, որ այն ընտանիքները, ովքեր կցանկանան բնակություն հաստատել մեր համայնքներում, նույնպես առաջին իսկ օրվանից այստեղ իրենց զգան՝ ինչպես տանը: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»