Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում
24.kz-ն գրում է, որ Ուզբեկստանում ավելի քան 2 միլիոն հեկտար հողատարածք տուժում է էրոզիայից։ Դա հանրապետության ցանքատարածության գրեթե կեսն է։ Իրավիճակը կարող է սրել նաև գյուղատնտեսական հողերում արևային մարտկոցների լայնածավալ տեղադրումը։ Ուզբեկստանի գիտնականները մտահոգված են գյուղատնտեսության մեջ արևային մարտկոցների լայն կիրառմամբ։ Նրանք կարծում են, որ դրանց ոչ ճիշտ տեղադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ բերքի վրա։ Ընդ որում, այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ վնաս է ստանում հողը։
Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարության դեպարտամենտի ղեկավար Օյբեկ Սոատով. — Այսօր շատ դժվար է հստակ ասել, թե արևային մարտկոցների օգտագործումը որքան է վնասում երկրին։ Նույնիսկ համաշխարհային մակարդակի գիտնականները չեն կարող դա հստակ ասել: Բայց մենք արդեն ուսումնասիրել ենք եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի փորձը։ Կան որոշակի պահանջներ. Օրինակ արևային մարտկոցների տեղադրման համար թույլատրվում է հատկացնել մշակվող տարածքի միայն 10%-ը։ Այժմ մենք իրականացնում ենք այդ պրակտիկան։ Ֆերմերների համար այնքան էլ հեշտ չէ կարճ ժամանակում բավարարել նոր պահանջները։ Դա պայմանավորված է նրանով, որ մինչ արևային մարտկոցների տեղադրումը հաշվի չեն առնվել եվրոպական չափանիշները։ Այժմ Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է օրենքում մի շարք փոփոխություններ մտցնելու վրա։ Այս պահին ձևավորվում է առանց ցանքատարածություններին վնասելու էներգիայի այլընտրանքային աղբյուրների ակտիվ ներդրում։ Հորդորում ենք հողն օգտագործել հնարավորինս ռացիոնալ։ Հողի դեգրադացիայի խնդիրը սուր է ոչ միայն Ուզբեկստանում, այլև ողջ աշխարհում։ Այսօր Ուզբեկստանի գիտնականներն առաջարկում են հողերի արդյունավետ վերականգնման մի քանի մեթոդներ։ Դրանց թվում են կաթիլային ոռոգումը, ինչպես նաեւ զանգվածային ծառատունկը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»