Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամներից մեկը՝ ԱԺ նախագահը, օրերս ասել է թե՝ մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր: Չէ, լո՞ւրջ... Ուրեմն, այս մարդիկ՝ իրենց շեֆի գլխավորությամբ, պատերազմից հետո իրենց մեղքը ամենօրյա ռեժիմով փորձեցին գցել բոլորի «գրպանը»՝ էլ զինվորականներ, էլ Ռուսաստան, էլ ում ասես: Դե, «նախկինների» մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Նպատակն էլ էր հասկանալի՝ ամեն ինչ անել մեղքը Նիկոլից հեռացնելու համար: Ավելին, Արցախի հայաթափման մեղքը փորձեցին բարդել ընդամենը տասն օրվա իշխանությունների վրա: Ասել, որ մանիպուլ յացիոն այս արշավն ընդհանրապես արդյունք չտվեց, սխալ կլինի:
Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով կեղծիքն այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպես կուզեին Նիկոլն ու քպականները: Արդյունքում հիմա փորձում են այլ թեզ առաջ քաշել. թե բա՝ բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւմ ենք մեղավոր բոլորս. մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից»՝ զրոյացնելով 28 տարվա բանակցային կապիտալը, մե՞նք ենք Վերածննդի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», մե՞նք ենք հազարավոր հայորդիների կոտորել, մե՞նք ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեգիտիմացնելով ահաբեկչական երկրի հանցագործ քայլերը Արցախի ու արցախցիների նկատմամբ... Շարքը երկար է...
Չէ, տղաներ ու աղջիկներ, ինչպես ասում են՝ չկպավ: Ինչ էլ անեք, այս ամենի, եղած ու մոտեցող աղետների՝ եթե նույնիսկ չասենք միակ, ապա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք՝ ձեր շեֆի գլխավորությամբ: Անվանական: Անվերապահ: Անքննելի: Հա, իսկ եթե մենք բոլորս ինչ-որ մեղավորություն էլ ունենք, ապա միայն այն հարցում, որ դուք շարունակում եք ձեր կործանարար, աղետաբեր, կորստաբեր պաշտոնավարումը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»