Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին տեղեկատվական իշխանության հետ ուղղակիորեն ասոցացվող տարբեր հարթակներ և անհատ օգտատերեր ակնհայտ ցուցումով հակաարցախյան արշավներ են իրականացնում։ Նպատակը արցախցիների նկատմամբ ատելության քարոզի գեներացիան է, ինչպես նաև նրանց հասցեին վիրավորական թեզերի տիրաժավորման գործընթացը։ Թերթի տեղեկություններով, վերևից իջած «շրջաբերականով» նախատեսված է ինտենսիվ շրջանառության մեջ դնել 4-5 հիմնական թեզ, որոնք չենք մեջբերի՝ հավել յալ չտարածելու նպատակով։
Մյուս կարևոր բաղադրիչներից է արցախցիների «աչքը վախեցնելը», որպեսզի հանրահավաքներին և իշխանությունների դեմ ուղղված ակցիաների չմասնակցեն: Իշխանությունները, գիտակցելով, որ 100 հազարից ավելի մեր հայրենակիցները հիանալի հասկանում են, որ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մեղքով են վտարանդի դարձել, փորձում են տեղեկատվական «ուտկա» նետել, թե պետության կողմից տրվող օգնությունից ու գումարից կզրկվեն, եթե հանրահավաքների մասնակցեն։ Այս արշավում ներգրավված են նաև պաշտոնյաներ:
Զուգահեռ՝ արցախցիներին տրվող աջակցության ծրագրերը փորձում են որպես լավություն ներկայացնել: Սոցցանցերում արդեն իսկ հազարավոր օգտատերեր իրենց զայրույթն են արտահայտել նման զազրելի պահվածքի համար՝ հատուկ շեշտելով, որ այդ գումարները ո՛չ Նիկոլինն են, ո՛չ էլ ՔՊ-ինը: Դրանք մեր՝ հարկատուներիս գումարներն են, որ տրվում են բացառապես պետության, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»