«Շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի». Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դիմել է Արցախի ժողովրդին և հայտնել իր զորակցությունը. «Մենք միշտ կանգնած ենք եղել Արցախի ժողովրդի կողքին, հենց ժողովրդի, որն անկեղծորեն նվիրված է իր հողին, իր հայրենիքին, իր արմատներին։ Արցախը կա, քանի դեռ կա արցախցին՝ ուժեղ ու նվիրված, ուստի մենք շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի»։
Կարապետյանը նաև հավելել է, որ տեղյակ է, որ Արցախի Հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանի տարածքում է, և պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր ընթացիկ խնդիրներին՝ ի շահ Արցախի ժողովրդի։
Ավելի վաղ «Տաշիրը» հայտարարել էր Արցախից Լոռու մարզի Տաշիր քաղաք բռնի տեղահանված 1500 քաղաքացիներին աջակցելու մասին՝ ներառյալ կեցավայրի, սննդի, կյանքի համար անհրաժեշտ միջոցների, ինչպես նաև աշխատանքի ապահովմանը: «Հետագայում ևս կավելացնենք աջակցությունը, կլինենք մեր հայրենակիցների կողքին»,- նշել է Կարապետյանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...