Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Գործուն քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում մեծ թիվ են կազմում իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող արհեստավարժ և պարկեշտ մասնագետները։ Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին և արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի և, առավել քան երբևէ, կարիք ունեն համարժեք գնահատման և սրտացավ աջակցության։

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը կոչ է անում իրավասու անձանց և մարմիններին գործուն քայլեր ձեռնարկել պետությանը նկատելի ծառայություններ մատուցած այս մասնագետների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման, ըստ անհրաժեշտության՝ նաև աշխատանքային գործունեությունը Հայաստանում ապահովելու համար։ Ընդ որում՝ լուծումները պետք է լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում և կրեն համակարգային բնույթ։

Առաջարկում ենք Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել և կնքել համապատասխան հուշագրեր և դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական և նյութական ապահովվածության հարցերի համալիր լուծումները։ Մեր մասնագիտական թիմը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել և պատկան մարմինների հետ համալիր քննարկել Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերների կարգավիճակի հարցերը լուծելու առնչությամբ։ Առաջարկներից մի քանիսը՝ ստորև
 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունքի անալոգիայի հիմքով Արցախի դատավորները պարտադիր ընդգրկվում են ռեզերվ և կատարվում է ոչ միայն աշխատավարձի ու հավելավճարի վճարում, այլև պահպանվում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը, մինչև 65 տարին լրանալը: Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված ծանր սթրեսային անցումային վիճակը, ծայրահեղ անհրաժեշտության հիմքով առաջիկա գոնե 6 ամիսը որևէ նոր թափուր պաշտոնում չեն առաջարկում։ Այս առաջարկությունը չի ենթադրում որևէ սահմանադրական փոփոխության խնդիր:

 Օրենսդրությամբ հնարավորինս սեղմ ժամկետում կատարվում են համապատասխան փոփոխություններ և առնվազն 10 տարվա ստաժ ունեցող Արցախի դատավորները և դատախազներն իրենց դիմումի համաձայն, անցնում են կենսաթոշակի:
 Մինչև իրավական կարգավորումների և այլ ընթացակարգերի ավարտը, բոլոր դատավորներին, դատախազներին և աշխատակազմին տրվում է ամենամսյա ֆինանսական օգնություն՝ համապատասխան աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով: Վճարումները դադարեցվում են աշխատանքի անցնելու պահից:

Մեր ընկերությունը մշակել է նաև բազում այլ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի կբերվեն և պատրաստ կլինեն հրապարակման՝ Արցախի մեր գործընկերների հետ համապատասխան քննարկումների արդյունքներով:

Միաժամանակ «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունում պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով: Արցախցի մեր գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանելու համար կմասնակցեն ինչպես մեր ընկերության, այնպես էլ հրավիրյալ բարձրակարգ և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները։

Նախատեսում ենք նաև կազմակերպել մեր ՓԲԸ-ի ֆրայչեյզինգի տրամադրում, այսինքն՝ որոշ մարզերում կվարձակալենք տարածք, կտրամադրենք գույք և տեխնիկական միջոցներ (այդ թվում համակարգիչ), հնարավորություն ստեղծելով օգտվելու մեր ընկերության գործընկերների ընթացիկ խորհրդատվությունից և այլն։ Ցանկացող իրավաբանները մարզերում կկարողանան մեր կազմակերպության անվան տակ իրականացնել փաստաբանական գործունեություն՝ հոնարարը իրենց պահելու պայմանով։

Ակնկալում ենք պատկան մարմինների և Արցախի մեր գործընկերների արձագանքները:

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերություն

«Երդվյալ ատենակալներ» ժողովրդավարության աջակցության ՀԿ