ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի շնորհիվ Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը
Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ է ստացել Կապանում ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» բաժնի «Ընդհանուր ինտերիեր» ֆակուլտետը։ Մեկ տարի է, ինչ Քաջարանի մշակույթի պալատի նկարիչ-դիզայներն է։
«Նկարչի խոսքը պետք է բխի սրտից, բայց մարդկության անունից, ունենա պատասխանատվության զգացում ստեղծածի համար, ի վերջո նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց։ Աստված մենակ չի թողնում։ Ես այդպես եմ կարծում։ Եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, ինքն էլ վերցնելու է, ուրեմն այսօր ինքն էլ տեր է կանգնում», - իր գեղագիտական հավատամքն այսպես է մանրամասնում գեղանկարիչը և հավելում, որ ստեղծագործելն օգնում է, որ դուրս գաս դեպրեսիայից։ Դու կյանք ես վերադառնում։ Հենց ստեղծագործում ես, սկսում ես ապրել, չես ստեղծագործում՝ սկսում ես մահանալ։ Այս համատեքստում նշում է, որ մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը։
Գեղանկարչին ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանը, ով ցուցահանդեսի կազմակերպմանն օժանդակելու համար երախտագիտություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին, ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովային։
Ինչպես տեղեկացանք, շուտով Քաջարանի մշակույթի պալատում Բաբկեն Գևորգյանն հմտությունները և գիտելիքները կփոխանցի սկսնակ գեղանկարիչներին։
Վահրամ Օրբելյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...