ԶՊՄԿ աջակցությամբ կայացավ «Սյունիքի գավաթ 2023»-ը
Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեցին «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։
Առաջին անգամ Սյունիքում կազմակերպված մրցաշարին մասնակցեցին 7 երկրների՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի լրագրողական սիրողական ֆուտբոլային թիմերը եւ Կապանի թիմը` որպես հյուրընկալող կողմ։
Լրագրողները մրցաշարից առաջ այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացան նաեւ Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին։
«Մենք վստահ ենք, որ մեր համայնքներում աջակցելով սպորտին եւ առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Եվ քանի որ ֆուտբոլը ամենասիրված մարզաձևն է, հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն ունեցանք Սյունիքը ներկայացնել տարբեր երկրների մոտ 80 լրագրողներին, որոնք հեռանում են իրենց հետ տանելով ահռելի ինֆորմացիա Հայաստանի մասին», -ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը եւս նշել է, որ մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․
«Այսօր սյունեցիներն ունեն քաջալերման կարիք, եւ այստեղ հաճախ պետք է կազմակերպվեն այս կարգի միջոցառումներ։ Բացի այդ, մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը եւ ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։
Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում` զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլոր թիմերը միաժամանակ մրցում էին` 20 րոպե տեւողությամբ խաղակեսերով, իսկ ընդմիջմանը երկրպագուների համար խաղարկվեցին նվերներ: Ֆուտբոլային բարձր տրամադրությունը մարզադաշտում ապահովված էր` մարզիկների հետաքրքիր խաղի եւ երկրպագուների մեծ ոգեւորության շնորհիվ:
Մի քանի ժամ տեւած մրցաշարի հաղթողը Մոլդովայի թիմն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Ռումինիայի լրագրողների խումբը, իսկ երրորդ տեղում` Կապանի հավաքականն էր:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...