Խոշոր հարկատուների ցանկում որո՞նք են առաջատարներն ըստ ոլորտների. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Զուտ թվային կոմպոնենտից զատ, այն հետաքրքիր է նաև իր կառուցվածքի առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե որ ընկերություններն են առաջատար իրենց ոլորտներում: Ի մասնավորի, հանքարդյունաբերության ոլորտում մրցակցությունից դուրս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 52,3 մլրդ դրամ հարկով: ԶՊՄԿ-ն ոչ միայն ոլորտի, այլև ընդհանրապես բոլոր հարկատուների անփոփոխ առաջատարն է:
Ծխախոտի արտադրության առաջատարը վճարված 31 մլրդ դրամ հարկով «Գրանդ տոբակոն» է, որը երրորդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանցից 9-ը առաջին հիսնյակում են, իսկ ոլորտի առաջատար եռյակն այսպիսի կազմ ունի՝ «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա»: Ուշագրավ է, որ կապի հայաստանյան երեք օպերատորներն էլ՝ «Տելեկոմ Արմենիան», «Յուքոմը» և «ՄՏՍ Արմենիան», խոշոր հարկատուների լավագույն 30-ի մեջ են:
Ի դեպ, հիշեցնենք, որ Արցախի 097 կոդով հեռախոսահամարները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այսուհետ սպասարկում է «Տելեկոմ Արմենիան», և չի բացառվում, որ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում վերջինիս հարկային ցուցանիշներն ավելի բարձր լինեն, չնայած այս տարվա առաջին ինն ամիսների ցուցանիշներով «Տելեկոմ Արմենիան» արդեն իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավական շատ հարկ է վճարել, ինչպես և, ի դեպ, «Յուքոմը», որը նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 10 հորիզոնականով:
Ոչ ակլոհոլային խմիչքների ոլորտում առաջատարը «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլերս Արմենիա» ընկերությունն է, ցեմենտի արտադրության ոլորտում՝ «Արարատցեմենտը», հրուշակեղենի ու, ընդհանրապես, այսպես ասած՝ «քաղցրեղենի» ոլորտում՝ «Գրանդ քենդին», իսկ ոգելից խմիչքների արտադրության ոլորտում՝ Երևանի կոնյակի գործարանը: Մսամթերքի արտադրության առումով ընդգծված առաջատարն անփոփոխ է. խոսքը «Աթենք» ընկերության մասին է, որը 2023 թ. առաջին կիսամյակի տվյալների համեմատ վերև է բարձրացել միանգամից 11 հորիզոնականով և լավագույն հարյուրյակում միակն է այս ոլորտում:
Նույնը կարելի է ասել նաև ավիաընկերությունների մասով. այստեղ էլ անվիճելի առաջատար կա՝ «Ֆլայուան Արմենիան», որը լավագույն հարյուրյակում 79-րդն է և դարձյալ «իր տեսակի մեջ» միակը հարյուրի մեջ: Բժշկական կենտրոններից առաջին հարյուրյակում «Էրեբունի» բժշկական կենտրոնն է (91-րդ հորիզոնական), իսկ բուհերից՝ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (99-րդ հորիզոնական):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»