Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Արեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
Հասարակություն

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը

«Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղ. 6.14)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն: Առաջինը Գյուտ Խաչի տոնն է: 327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայր Հեղինեն այցելում է Երուսաղեմ, որտեղ էլ հայտնաբերվում է Քրիստոսի Խաչը: Տոնվում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը: Հաջորդը Երևման Սուրբ Խաչի տոնն է. 351 թ. Երուսաղեմի երկնքում երևում է Տիրոջ Խաչի նշանը: Տոնվում է Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Երրորդը Վարագա Սուրբ Խաչն է (նշում է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին), որը հաստատել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: 653 թ. Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ և Հովել վանականներին աղոթքով հայտնվում է այն տեղը, որտեղ ժամանակին սուրբ Հռիփսիմեն պահել էր Տիրոջ խաչափայտի մասունքը: Տոնվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Վերջինը Խաչվերացն է. 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ Խաչը: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը:

Խաչի մեծարվելը քրիստոնեական Եկեղեցու կողմից հաճախ է զարմանքի և շատ հարցերի պատճառ դառնում, քանզի հենց խաչով են սպանել Քրիստոսին։ Ճիշտ է, մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում, սակայն Հիսուս Իր սիրո մեծությունը և խոնարհության աստիճանը ցույց տալու համար ընտրեց ամենաանարգ մահը համարվող ճանապարհը՝ աշխարհ գալով, չարչարվելով և խաչի վրա ինքնապատարգվելով․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Արդ, խաչը քրիստոնյայի համար պսակ է և բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը: Խաչի վրա մարմին առած Աստված կատարեց մարդու մեղքերի քավության գործը` նրա մեղքերի ազատման համար Պատարագ մատուցելով հենց Խաչի վրա: Մարդն ազատվեց մահվան դատապարտությունից, իսկ Խաչը դարձավ մեղքի և մահվան դեմ տարված հաղթանակի զենքը, հավիտենական կյանքը ժառանգելու ճանապարհը։ Եվ, համաձայն սուրբ Գրիգոր Տաթևացու, Խաչին է տրված հատուկ պատիվը և ոչ թե, օրինակ, մեխերին, որով Տիրոջը գամեցին, քանզի մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր գիրկը կանչող Քրիստոսին: Այսինքն` խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին, իսկ մարդն էլ խաչաձև է, յուրաքանչյուր մարդ, ով իր կերպը ստացել է Քրիստոսից։ Ուստի, ինչպես և ասված է․ «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատացիներին 6.14): Խաչի խորհուրդը գիտակցողն ու այն իր սրտին դրոշմողը, իսկապես, չի էլ կարողանա պարծենալ որևէ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որի ստորին մասը, համաձայն մի մեկնության, դժոխքն ավերեց, վերին մասը բացեց երկնքի դռները, աջակողմյան հատվածը շնորհներ բաշխեց մարդկանց, իսկ ձախակողմյանը` դատապարտեց մեղավորներին:

Արդ, պատկերացրեք, որքա՞ն էր ալեկոծվել ողջ քրիստոնեությունը, երբ կորել էր Տիրոջ Խաչը, քանզի Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանել էին Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղել էին Գողգոթայի մոտակայքում, վրան աղբ կուտակել ու այդ վայրն ամբողջությամբ աղբանոցի վերածել։

Պատմական այս առանցքում է ընկած Սուրբ Խաչի գտնվելու դրվագը, որը վերածվեց մեծ տոնախմբության քրիստոնյա ողջ աշխարհի համար, և որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 29-ին։

313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստացավ ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. եկավ Երուսաղեմ՝ Քրիստոսի Խաչը գտնելու նպատակով: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սակայն վերջինս ընդդիմացավ և միայն վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո ցույց տվեց խաչերի թաղման տեղը: Երբ աղբի տակից գտնվեցին խաչերը, գտան նաև Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր Խաչից, ինչի պատճառով էլ հնարավոր չէր տարբերել Տիրոջ խաչափայտը։ Եվ ինչպես Պատրոնիկե կայսրուհին էր խաչերին դիպած և միայն Տիրոջ Խաչի միջոցով հարություն առած մի մահացած աղջկա հետ կատարված հրաշքով տարբերել Քրիստոսի Խաչը, այնպես էլ Հեղինեին է հաջողվում գտնել սրբազան մասունքը․ խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում։ Դարձի է գալիս նաև վերոհիշյալ Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ էլ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով երկրորդ անգամ:

Աստված խոնարհվեց, երկնքից իջավ երկիր, կրեց զրկանքներ, չարչարվեց ու խաչվեց, որպեսզի փրկի մարդկանց, ընկած մարդուն նորից վեր հանի և վերստին աստվածապատկեր դարձնի։ Ու որպեսզի մարդը չսայթաքի և կարողանա վեր բարձրանալ, պետք է ամուր բռնի Տիրոջ ձեռքը, պետք է վերցնի իր խաչը և գնա Տիրոջ հետևից․ «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.38)։

Արդ, խաչքարերով, Խաչի նշաններով պատված մեր Հայոց աշխարհն էլ դարերի ընթացքում սրտի ողջ նվիրումով, սիրով, խոնարհությամբ ու հավատարմությամբ կրել և կրում է Քրիստոսից ընծայված իր խաչը: Եվ ուրեմն, զինված աղոթքով և անսպառ հավատքով, մեր Մայր Հայաստանի պես բյուր համբերությամբ պարուրված սրտով քայլենք Տիրոջ հետքերով, միշտ բարձր պահենք մեր խաչը և պայքարենք՝ վերադարձնելու համար մեր կորցրած տարածաշրջանները՝ Հայոց աշխարհի սրբազան մասունքները, գրում է qahana.am-ը: