Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ,  «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։

«Այս տարի փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն և հասանելի լինեն երեխաների համար։ Այս տարվա ուղերձը հենց հույսն է։ Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք՝ անել փառատոնը, թե ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել՝ խորագիրը դնելով հույս»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» և այլն։ Սահմանվել է նաև «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր՝ «Մարդագայլեր» ֆիլմը, «Բել և Սեբաստիան. նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Աբազարկղ» և այլն։

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017 թվականից փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+ Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը։

«Փառատոնի ծրագրում ընդգրկված են բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր։ Մեր հորդորն է ծանոթանալ ֆիլմերի ցանկին ու անպայման մասնակցել։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,-ասաց Նունե Մանուկյանը։