Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան
5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնել
Մամուլի տեսություն

Տնտեսական աճի նվազման դինամիկայի խորությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Սակայն ուշագրավ է, որ մասնագետները կանխատեսում են, թե մեր տնտեսության մեջ նույն արտաքին գործոնների շատ մեծ ազդեցության հետևանքով էլ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճը էապես դանդաղելու է։ Ճիշտ է՝ օգոստոսին տնտեսական ակտիվության աճի որոշակի բարձրացում տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց։ Եվ սեպտեմբերին արդեն տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց՝ կազմելով ընդամենը 5,6 տոկոս։ Ըստ երևույթին, այս տեմպը կպահպանվի նաև հետագա ամիսներին։

Տնտեսական ակտիվության նվազումն իր հերթին ազդեցություն է ունենում նաև վերջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշների վրա։ Արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա 14,1 տոկոսից դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատությամբ նվազելով 0,7 տոկոսային կետով: Այս միտումն ուղեկցվում է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ, իսկ մի շարք ոլորտներում ակտիվության էական նվազում է նկատվում։ Օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը եռակի դանդաղել է։ Եթե օգոստոսին այն 13,8 % էր կազմել՝ դրական սպասումներ ձևավորելով, ապա սեպտեմբերին այն կազմեց ընդամենը 4,6%։

Ծառայությունների աճի այս տեմպը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված է նախորդ տարվա տվյալ ժամանակաշրջանի ընթացքում գրանցված ակտիվության տեմպերով, սակայն մյուս կողմից էլ սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում էթնիկ զտումների գործընթացը։ Իսկ արդյունաբերության ոլորտում իրավիճակն ավելի մռայլ տեսք ունի։ Այս ոլորտում չորս ամիս անընդմեջ անկում է արձանագրվում։ Հունվար-սեպտեմբերին ոլորտի անկումը խորացել է 0,5 տոկոսային կետով և կազմել 0,6 %։ Արդյունաբերությունը, որպես կանոն, համարվում է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, իսկ այս ոլորտում բացասական միտումները խոր ազդեցություն կունենան նաև տնտեսական աճի հետագա հեռանկարի վրա։

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին արտահանումը շարունակում է աճել։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 31,5 %-ով՝ օգոստոսի համեմատ արագանալով 25,4 տոկոսային կետով։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ ուղղակի վերաարտահանման։ Հայաստանի համար էական տնտեսական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է ու արտահանման հիմնական ուղղությունը։

Բայց ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում փորձում են այնպիսի պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա, ու ՀՀ տնտեսությունը նոր զարկ կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործառնությունների իրականացման արդյունքում։ Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բայց, ինչպես մասնագետներն են նկատում, Ադրբեջանից գազ գնելու հայտարարություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանին գազ է տրամադրում բավական էժան գնով՝ 175 դոլարով։ Այնինչ Ադրբեջանն իր գազը վաճառում է բավական թանկ գներով։ Թուրքիային ադրբեջանական գազը տրամադրվում է մոտավորապես 300 դոլարով։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային շուկայում ռուսները բացառիկ առավելություն ունեն, քանի որ իրենք հումքը բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են։ Այս ոլորտում որևէ այլ երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։

Վերջապես՝ Ռուսաստանը հայկական տնտեսության համար մեծ նշանակություն ունի ոչ միայն արտահանման, այլև պարենային կարևորագույն ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Պատահական չէ, որ ցորենի, ալյուրի և եգիպտացորենի 99 %-ից ավելին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չեղավ ամբողջությամբ օգտվել բարենպաստ արտաքին պայմաններից ու տնտեսությունը հեռանկարային զարգացման ռելսերի վրա դնել։ ՀՀ իշխանությունները միայն փորձում են ֆոն ստեղծել, թե տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իրականում համոզվում ենք, որ մեր տնտեսության ներսում նկատվող աճն ընդամենը իրավիճակային բնույթ ունի և ոչ մի կապ չունի կառավարության գործունեության հետ, և երբ որ իրավիճակը փոխվի, այդ աճը, ցավոք, կարող է արագ փոխարինվել անկմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում