Պրեմիում դասի մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition-ը՝ IDBank-ից
IDBank-ը թողարկել է ՀՀ-ում առաջին մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition-ը՝ բացառիկ հնարավորություններով։
Պրեմիում դասի այս քարտով Դուք կունենաք մի շարք առավելություններ, որոնք բացառիկ են անգամ Visa Infinite քարտատեսակի համար․
- Անվճար Visa Lounge Key ծրագիր․ որպես քարտապան Ձեզ համար այս հնարավորությունն անսահմանափակ է։ Դուք ունեք նաև 6 հյուրի հնարավորություն օրացույցային տարվա ընթացքում (1 հյուր յուրաքանչյուր այցին)
- Անվճար միջազգային Fast track ծառայություն․ անսահմանափակ քարտապանի համար և 6 հյուրի հնարավորություն օրացույցային տարվա ընթացքում (1 հյուր յուրաքանչյուր այցին)
- Անվճար Fast track ծառայություն Զվարթնոց օդանավակայանում․ անսահմանափակ Քարտապանի համար և 6 հյուրի հնարավորություն օրացույցային տարվա ընթացքում (1 հյուր յուրաքանչյուր այցին)
- Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ անսահմանափակ (օրական մինչև 3 ուղեբեռ)
- Անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով
- Անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ
Եվս մեկ շահավետ առավելություն՝ Visa Infinite Special Edition քարտով կատարված գնումների դիմաց տրամադրվում է 0.5%-ի չափով քեշբեք։ Այսինքն՝ առօրյա գնումներ կատարելիս, ավիատոմսեր և հյուրանոցներ ամրագրելիս, սննդի կետերում վճարումներ կատարելիս և շատ այլ դեպքերում Դուք ստանում եք ծախսած գումարի 0,5%-ը՝ հաճելի անակնկալ հաջորդ ամսվա սկզբում։
Visa Infinite Special Edition քարտը թողարկվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո արժույթներով։
Եվս մեկ հրաշալի նորություն․ IDBank-ը հատուկ իր պրեմիում քարտապանների համար առաջինը Հայաստանում գործարկել է IDBank concierge ծառայություն․ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար։
Ի դեպ, հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ Telegram հարթակի IDBank concierge-ում գրանցվելու դեպքում Դուք կմասնակցեք խաղարկությանը և հնարավորություն կստանաք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։
Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Խաղարկության մյուս պայմաններին ծանոթացեք այստեղ։
Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը Visa Infinite Special Edition փոխարինել՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...