Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն այսօր։
Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական ցուցադրության բացումը։ Համերգային ծրագրով հանդես կգա «Մեղեդի» լարային քառյակը։
Միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 2-ին Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում. ժամը 13:00-ին կոմպոզիտորի կիսանդրու մոտ նախատեսվում է պատանի սպենդիարյանականների երդման ամենամյա արարողությունը: Հաջորդիվ՝ դպրոցի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» ժամանակավոր ցուցադրությունը: Միջոցառումը կեզրափակվի համերգով՝ դպրոցի սաների մասնակցությամբ։
Միջոցառումներին կմասնակցեն անվանի երաժիշտներ ու մտավորականներ, Ա. Սպենդիարյանի արվեստի երկրպագուներ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...