Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

IDBank-ն ու Իդրամը համախմբվել են ID Group հայկական հոլդինգում

Հաշվի առնելով երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությունն ու զարգացման տեսլականների համընկնումը՝ Իդրամն ու IDBank-ը հանդես են գալիս են ID Group հայկական հոլդինգի ներքո, որը ներկայում վերահսկում է Իդրամի և IDBank-ի բաժնետոմսերի 100%-ը։

ID Group ընկերությունը ստեղծվել է 2023 թվականին։ ID Group-ը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Լալա Բախշեցյանին և Վարտան Դիլանյանին։

Վարտան Դիլանյանի խոսքով` որոշումը նախ և առաջ պայմանավորված է երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս հաստատուն քայլերով զարգացնել թվային բանկինգը Հայաստանում: Ընկերություններն առաջարկում են վճարահաշվարկային և բանկային ծառայությունների այնպիսի հարթակ, որում հաճախորդները ստանում են հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ խնայելով իրենց ժամանակն ու ստանալով որակյալ ծառայություններ։ «ID Group ընկերությունների խմբում մենք շարունակելու ենք իրականացնել Բանկի ռազմավարական նպատակները՝ էլ ավելի կենտրոնանալով ֆինտեխ ուղղության վրա», - ասել է Վարտան Դիլանյանը։ 

Լալա Բախշեցյանը, որպես Հայաստանում էլեկտրոնային փողի ներդրման և զարգացման առաջամարտիկ, կարծում, է, որ ընկերությունների կապիտալի, փորձագիտական և ՏՏ ռեսուրսների մեկտեղումը ID Group-ում հնարավորություն կտա ոչ միայն շարունակել հաջողությամբ զարգացնել թվային էկոհամակարգը, այլ նաև Հայաստանում հաջողված ֆինտեխ լուծումները մոտ ապագայում արտահանել այլ երկրներ։ «ID Group-ում երկու ընկերությունների սիներգիան թույլ կտա ավելի մեծ ռեսուրսներ ներդնել նշված ուղղությունների զարգացման վրա և նպաստել մեր երկրի ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների զարգացմանը», - ասել է Լալա Բախշեցյանը։ 

ID Group-ից հայտնում են, որ այն նպատակ ունի շարունակական ներդրումներ կատարել խոստումնալից փոխլրացնող ընկերություններում և նախագծերում։

Վարտան Դիլանյանը ձեռք է բերել IDBank-ի 59,7% բաժնետոմսերը դեռ 2016 թվականին, իսկ 2022 թվականին դարձել է IDBank-ի միակ սեփականատերը՝ նպատակ ունենալով զարգացնել թվային բանկինգը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Վարտան Դիլանյանը, հանդիսանալով Axellect Holding-ի հիմնական բաժնետերը, ակտիվորեն մասնակցել է ՏՏ ռազմավարությունների և թվայնացման ձևավորմանն ու իրականացմանը՝ կենտրոնանալով գլոբալ հեռանկարների և այնպիսի տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Ղազախստանը և Հայաստանը։ ID Group-ի ստեղծումը Վարտան Դիլանյանին հնարավորություն է ընձեռել իր ռեսուրսների մի մասն ուղղել Axellect Holding-ի միջազգային բիզնեսի զարգացմանը։ Սա իր հերթին թույլ է տալիս միջազգային լավագույն գիտելիքներն ու փորձը բերել հայաստանյան ֆինտեխ շուկա։

Լալա Բախշեցյանը և նրա ամուսինը՝ Ռուբեն Կուրղինյանը, սկսեցին զարգացնել էլեկտրոնային փողի (դրամապանակի) ոլորտը Հայաստանում, երբ 2017 թվականին ձեռք բերեցին հայկական առաջատար էլեկտրոնային փողի ոլորտի առաջատար Idram ընկերությունը՝ հավատալով հայկական ֆինտեխի զարգացման հեռանկարներին և այս ոլորտում ունենալով էական փորձ։ 2020 թվականին՝ Կուրղինյանի մահից հետո, Լալա Բախշեցյանը շարունակել է զարգացնել ընտանեկան բիզնեսը։ 

Կուրղինյան-Բախշեցյան ընտանիքի ներդրումներից ի վեր Idram-ը դարձավ առաջատար ֆինտեխ հարթակ՝ գրանցելով հաճախորդների բազայի, ֆինանսական ծառայությունների, տեխնոլոգիական ենթակառուցվածքների և եկամուտների էական աճ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ