Իսրայելական բանակը մտել է Գազա քաղաք
Իսրայելի պաշտպանության բանակը մտել է Գազա քաղաք (Գազայի հատվածի վարչական կենտրոն)՝ ավարտելով նրա շրջապատումը, հայտնում է The Hill-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին լրագրողներին ասել է, որ քաղաքը շրջափակելուց հետո ռազմանավերն ու օդանավերը օգնում են հետևակին և զրահամեքենաներին հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին, հրթիռների արձակման վայրերին և այլ ենթակառուցվածքներին:
«Մեր ուժերը ոչնչացնում են ահաբեկիչներին մերձամարտի ժամանակ, ցանկացած վայրում, որտեղ պայքար է պահանջվում, նույնիսկ եթե դա դժվար է, Իսրայելի պաշտպանության բանակն ու նրա զինվորներն ունեն առավելություն», - ասել է նա:
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ իսրայելական զորքերը գործում են Գազա քաղաքի կենտրոնում և «դեմ առ դեմ կռվում են»։
«Մեր ուժերը կռվում են քաղաքային, անմատչելի տեղանքում, ինչը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և մեծ քաջություն»,- ասել է նա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...