Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր
Հասարակություն

Երբ «գրանդիոզ ծրագրերի» մասին խոսքերին հաջորդում են «գրանդիոզ» աղետները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ներկայացնող ձայնակիցները վերջերս նոր «երգ» են բարձրաձայնում: Այն կոչվում է «խաղաղության խաչմերուկ»: Փորձագետները, ոչ իշխանական մեկնաբանները պարզորոշ նշում են, որ դա ընդամենը «գեղեցիկ» փաթեթավորված շեղող մանևր է՝ լավագույն դեպքում: Թե ինչ են կանխատեսում վատագույն դեպքում, կարծում ենք, առանց մեր ասելու էլ ընթերցողները տեղյակ են: Այստեղ մեզ այլ բան հետաքրքրեց: Մասնավորապես այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն սկսում է ինչ-որ «գրանդիոզ ծրագրերից» խոսել, դրան հաջորդում են «գրանդիոզ աղետներ», տապալումներ, լրջագույն ձախողումներ:

Փոքր-ինչ հեռվից գանք: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարեց (2020-ի փետրվարին Մյունխենում), թե՝ այդտեղ պիտի հեղափոխություն անեն, այսպես ասած՝ միկրոհեղափոխություններ, որոնք ինքն է նախաձեռնել: Դրա փաստացի հետևանքը եղավ «բանակցային գործընթացը» խուլ փակուղի մտցնելը: Բայց դա դեռ այնքան էլ «գրանդիոզ» չի հնչում: Շատ ավելի տպավորիչ էր «Հայաստան2050»-ի պրեզենտացիան: Սա, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի «մտքի թռիչքն» է, որի վկայության հղումը մինչև հիմա էլ կա վարչապետի պաշտոնական կայքում:

Ի՛նչն է հատկանշական. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն – 2050», այսպես ասենք՝ գրանդիոզագույն ծրագրի ներկայացում Նիկոլ Փաշինյանը արեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին: Իսկ 6 օր անց սկսվեց պատերազմը: Այն պատերազմը, որի սկսվելու մասին Փաշինյանը, մեծ հաշվով, գիտեր, առավել ևս, որ ամեն ինչ արել էր, որպեսզի այն սկսվի: Արժե հիշեցնել նաև, այդ՝ «Հայաստան-2050» ծրագրի նախազդը Նիկոլ Փաշինյանն արեց դրանից 1 տարի առաջ` 2019 թվականի օգոստոսին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում, Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման առիթով ունեցած ելույթում:

Հիշո՞ւմ եք, սա այն ելույթն ու այն ծրագիրն է, որով Փաշինյանը նպատակադրվում էր 2050ին ՀՀ բնակչությունը հասցնել 5 միլիոնի, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող հայկական 5 տեխնոլոգիական ընկերություն և էլի շատ ու շատ բաներ, հա՛, Հայաստանը պիտի մինչև 2050 թիվը ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնա: Հիշեցի՞ք: Ճիշտ է, մեզ կհակադարձեն, թե՝ մինչև 2050 թիվը դեռ ինչքա՜ն ժամանակ կա: Բայց... Այդ ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ (նկատի ունի՝ 2050-ի ծրագրում-թղթ.) Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»: Ընդամենը 4 տարի է անցել: Արցախը հայաթափվել է, Նիկոլի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս: Ընդամենը 4 տարի է անցել: Փաշինյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ նոր աղետ է նախատեսել՝ ավելացնելու համար արդեն 3 տարուց ավելի շարունակվողին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում