Էլեկտրական մեքենա ունեցողները ճանապարհին չեն մնա. երկրի ողջ տարածքում կայաններ են տեղադրվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գնալով ավելի մեծ քանակի էլեկտրական մեքենաներ են հայտնվում Հայաստանի փողոցներում: Ընդ որում, ժամանակի հետ մեծանում են թե՛ առաջարկը, թե՛ ընտրության սպեկտրը, թե՛ պահանջարկը: Այսուամենայնիվ, շատերի համար մտահոգիչ է մնում էլեկտրամոբիլների լիցքավորման հարցը. բանն այն է, որ ինչքան էլ անընդհատ դրանց քանակն ավելանում է, հիմնական կետերը մայրաքաղաքում են, իսկ Երևանից դուրս, մեղմ ասած, դրանք շատ չեն: Սա անհանգստացնում է էլեկտրական մեքենայի անցնել ցանկացողներին, որ հանկարծ գուցե մնան ճանապարհին: Մյուս խնդիրը արագ լիցքավորման հարցն է, քանի որ Հայաստանում գործող շատ կայաններում ամբողջական լիցքավորման համար ժամեր են անհրաժեշտ:
Այս խնդիրն արդեն, կարծես, լուծում է ստացել մասնավորաբար «Թիմ Տելեկոմ Արմենիայի» շնորհիվ: Վերջինս մեկնարկել է «Թիմ Էներջի» նախագիծը, որի շրջանակներում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ընդ որում, խոսքը 160 կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայանների մասին է, ինչը նշանակում է, որ էլեկտրական մեքենա ունեցող վարորդները Հայաստանում երբեք ճանապարհին չեն մնա, իսկ մեքենան «Թիմ Էներջի» կայաններում կարող են լիցքավորել կարճ ժամանակամիջոցում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նպատակ կա տեղադրել մինչև 240 կՎտ հզորությամբ կայաններ, ինչն առավել կարագացնի լիցքավորման ընթացքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»