Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»
Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում

Իշխանությունների հակաարցախյան օրակարգի շարունակականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը նախ ռազմական ագրեսիայի զոհ դարձավ, ապա հայաթափվեց։ Շատերը հատկապես գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում ուղղակի անհավանական են համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը։ Շեշտում ենք, ոչ թե վերադարձի հնարավորությունը, այլ այս իշխանությունների օրոք այդ հարցի բարձրացումը: Պատահական չէ, որ մերձիշխանական շրջանակներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր խաղաղության պայմանագրում արցախահայերի հնարավոր վերադարձի մասին խոսք չկա և չի կարող լինել։ Բայց եթե խաղաղության պայմանագրով կամ այլ փաստաթղթով անդրադարձ չի կատարվում արցախցիների թեմային, ապա դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ընդհանրապես փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը։

Եթե Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա արդյունքում փակվեց Արցախի ինքնորոշման թեման՝ վերածվելով ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության թեմայի, ապա սպասվող խաղաղության պայմանագրով փակվելու է նաև արցախահայության իրավունքների և անվտանգության թեման։ Այս պարագայում մասնավորաբար հարց է ծագում, թե ինչ է լինելու Հայաստանում գտնվող Արցախի կառավարության, խորհրդարանի և մյուս կառույցների հետ։ Միջանկյալ նշենք, որ Մայր Աթոռը օրերս որոշեց պահպանել Արցախի թեմը։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն տարբեր խողովակներով ակնարկում են այն մասին, որ ազգային անվտանգության համատեքստում սխալ է Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, այդ թվում՝ նաև վտարանդի կառավարության տեսքով։

Ճիշտ է՝ եկեղեցին անջատված է պետությունից ու կարող է իր կառույցներին վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց հետաքրքիր է, որ բազմաթիվ, հատկապես համահայկական շահերին վերաբերող թեմաներում եկեղեցու և այս իշխանությունների մոտեցումները գրեթե միշտ հակասում են։ Իշխանությունները ձգտում են մինչև վերջ տանել իրենց հակաարցախյան օրակարգը ու լուծարել նաև Արցախի կառույցները։ Այն հարցում, թե ինչ ճակատագիր պիտի ունենան Արցախի պետական ինստիտուտները, որոնք, ի դեպ, տարիներ շարունակ ավելի կայացած են եղել, քան նույն Ադրբեջանի համապատասխան ինստիտուտները, թե ինչքանով է նպատակահարմար կամ աննպատակահարմար արցախյան կառույցների պահպանումը, կան տարաբնույթ կարծիքներ։ Բայց դրանք հիմնականում վերաբերում են դրանց պահպանման եղանակներին՝ ի տարբերություն իշխանությունների, որոնք արմատապես դեմ են դրան: Հասկանալի է, որ այդ կառույցների պահպանումը նպատակահարմար է այն պարագայում, երբ դրանք խնդիր կլուծեն և ընդամենը ձևական նշանակություն չեն ձեռք բերի։ Նախ՝ նման կառույցները կարող են պետք գալ արցախահայության հետ աշխատանքները կոորդինացնելու և նրանց մեկ հարկի տակ հավաքելու տեսանկյունից։

Արցախցիները նաև ներքին վստահության ու ապահովության կարիք ունեն, որպեսզի մնան Հայաստանում և չբռնեն արտագաղթի ճանապարհը։ Մյուս կողմից էլ՝ Արցախի կառավարությունը պետք է առաջ մղի պահանջատիրության թեման՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ իրենց խնդիրը լուծված չէ։ Ու կարևոր է, որ արցախյան կառույցները կոնկրետ գործոն դառնան, երբ նրանց հետ գործընկեր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները կհանդիպեն ու կարձանագրեն Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները և արցախահայության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ այդ առումով ևս ՀՀ գործող իշխանություններից որևէ բան սպասելն առնվազն միամտություն է, եթե ավելին չասենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում