Դեկտեմբերի 1-2-ը Երևանում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը լավագույն հնարավորությունն է մասնակիցների համար իրենց նպաստն ունենալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերին:
Համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է մարդասիրական նպատակներին և ծառայելու է արցախցիների առաջնային խնդիրների լուծմանը: Տոմսերն հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց, այնպես էլ առկա տոմսարկղերից, ինչպես նաև միջոցառման պաշտոնական կայքում:
Ընթացիկ տարվա ամենահավակնոտ միջոցառումներից մեկը լավագույնս համատեղում է արցախցի մեր հայրենակիցներին աջակցությունը, գիտելիքների ձեռքբերումն ու գիտության և բիզնեսի աշխարհի նորարարական գաղափարներին ծանոթանալու հնարավորությունը:
Համաժողովի պատվավոր հյուրն է լինելու աշխարհահռչակ էսսեիստ, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը, ով հանդես է գալու բանախոսությամբ: Համաժողովին մասնակցելու են հարյուրավոր գիտնականներ է գործարարներ ամբողջ աշխարհից: Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլն։ Սա կատարյալ հնարավորություն է իմանալու, թե ինչպես գիտությունն ու գործարարությունը կարող են միասին առաջ տանել աշխարհը և թե ինչպես գտնել ձեր ուրույն տեղը դինամիկ փոփոխվող աշխարհում:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...