Համաժողովը նվիրված է լինելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացմանն ու խթանմանը
Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը, որը համախմբելու է բազմաթիվ գիտանականների, հետազոտողների, տարբեր բնագավառների մասնագետների և գործարարների աշխարհի բոլոր անկյուններից: Համաժողովը նվիրված է լինելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացմանն ու խթանմանը, ի նպաստ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտմանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ: Նախարարի գնահատմամբ՝ «Գիտությունը սոսկ ուսումնասիրության առարկա չէ. այն առաջընթացի, նորարարության և լուսավորության գլխավոր գործոններից մեկն է, որը մարդկությանը հասցրել է մեծ բարձունքների: Գիտական հայտնագործությունների միջոցով մենք ավելի խորը ըմբռնում ենք ձեռք բերել տիեզերքի մասին, բացահայտել կյանքի առեղծվածները և մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք եղել են բեկումնային և հեղափոխել են մեր կյանքի բոլոր ոլորտները»:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...