Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան
Bloomberg-ը STARMUS-ն կոչել է «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»: Իսկ փառատոնի հիմնադիրն ու հիմնական կազմակերպիչը անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է: 2005 թվականին Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան։ Այս հետազոտական աշխատանքը ոգևորել է Քուին խմբի հռչակավոր կիթառահար Բրայան Մեյին միանալ Գարիկին և միասին ստեղծել մի փառատոն, որը կհամախմբի աստղերը և երաժշտությունը։ Այսպես ստեղծվեց Սթարմուս փառատոնը։ Աստղերի ձայների հիմնական հասկացությունը դոկտոր Գարիկ Իսրայելյանը բացատրել է իր «Մեր ակուստիկ տիեզերքը» դասախոսությունում, որը նաև հրապարակել է «50 տարի տիեզերքում» գրքում (Սթարմուս առաջին փառատոնի դասախոսությունները՝ խմբագրված Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից)։ Աստղերի ձայներն օգտագործվել են Բրայան Մեյի և Թանջերին Դրիմի կողմից՝ իրենց «Supernovae» ստեղծագործության մեջ: Գիտության, արվեստի և տիեզերական հորիզոններում անհնարին թվացող փոխկապակցվածություններ գտնող Գարիկ Իսրայելյանը 2022 թվականին Երևանում կայացած «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովի առանձնահատուկ բանախոսներից էր: Համաժողովի բովանդակային առանցքը համահունչ էր աստղաֆիզիկոսի գործունեության հավատամքին՝ գտնել փոխլրացնող կապեր ու փոխգործակցություն գիտության և բիզնեսի միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահագն Քերոբյանի նախաձեռնած ավանդական դարձող համաժողովը ընթացիկ տարում կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Համաժողողվի մանրմասներն՝ այստեղ :




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...