Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Արեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
Հասարակություն

«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են:

«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ: Այո, թշնամու վարած հակամարդկային հանցագործ քաղաքականության արդյունքում բռնի դուրս մղվեցինք մեր հայրենիքից, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս հարցը փակված է: Ոչ ոք իրավունք չունի այս հարցը փակել: Դա եկել է մեր սերունդներից, և մենք պարտավոր ենք այդ հարցը փոխանցել մեր հաջորդ սերունդներին, եթե ինքներս չենք կարողանում այն լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Անդրադառնում է պետական ինստիտուտների պահպանման կարևորությանը: «Սա ևս մեկ գործիքակազմ է, որով կկարողանանք հասնել մեր նպատակներին՝ պահպանել Արցախի սուրբ էթնոսը, պահպանել պայքարի ողջ մտածողությունը և ճանապարհային քարտեզը: Սրա միջոցով միայն հնարավորություն կունենանք հասնելու մեր նպատակներին: Սա գործիքակազմ է, որն անհրաժեշտ է մեզ հենց այսօր, անհրաժեշտ է լինելու մեզ նաև վաղը: Դա ինքնանպատակ չէ, ուստի ավելորդ է այս թեմայով խոսելը և պետական ինստիտուտների չլինելու գաղափարն առաջ տանելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության: «Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է: Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հրաժարվել շատ ավելի կարևոր հանգամանքներից, ստիպված ենք լինելու հրաժարվել ընդհանրապես խոսել հայկականությունից, ազգային արժեքներից և այլն:

Սա ճիշտ դիրքորոշում չէ, և այն պետք է փոխել: Հանրության մեջ տարածվում է այդ վախը, որ եթե խոսում ենք Արցախից, ապա Հայաստանի Հանրապետությունն է վտանգվում: Բազմիցս ասել ենք, որ առանց Արցախ հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև դառն իրականությունը մեզ ցույց տվեց, որ առանց Հայաստանի Հանրապետության հնարավոր չէ Արցախը պահել հայկական»,ընդգծում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը: Ոչ մեկ անգամ տեսակետներ են հնչում, որ մեկ հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը, որը հիմնվել է ժողովրդի հանրաքվեի արդյունքում, որ Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու մտքից չպետք է հրաժարվել, բայց նաև հասկանում ենք, որ այս երկար ու բարդ ճանապարհին Արցախի թիկունքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Բայց այս ճանապարհը հնարավո՞ր է անցնել Հայաստանի գործող իշխանությունների օրոք և նրանց հետ:

«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք այնպիսի իշխանություն ունենալու համար, որի օրակարգում լինի վերադարձ դեպի անվտանգ, զարգացող ու հայկական Արցախ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այնպես անել, որ տվյալ պահին պահպանենք Արցախի ժողովրդին որպես հավաքական մի ամբողջություն: Նրանք պետք է կամք դրսևորեն և վերադառնան հայկական, անվտանգ ու զարգացող Արցախ: Այդ գաղափարը մեր գլխից չպետք է հանենք: Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որոնք նման գաղափարով չեն առաջնորդվում, պետք է դուրս մղել քաղաքական գործունեությունից և ընդհանրապես Հայաստանի բախտը որոշելու գործընթացներից»,-ընդգծում է նա:

Հակոբյանն ասում է, որ այս ընթացքում մշտապես լինում են հանդիպումներ ու քաղաքական կոնսուլտացիաներ: «Կարծում եմ՝ մեր գաղափարներին ու նպատակներին հասնելու համար պետք է ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, որի մեջ նաև ընդգրկված կլինի, թե որևիցե մի փուլում ինչպիսի գործողություններ ու քայլեր պետք է արվեն, դա վերաբերում է նաև միջազգային տարբեր հարթակներում հայկական հարցի բարձրացմանը: Չկա առանձին հայկական հարց կամ Արցախի հարց, կա մեկ հայկական հարց, որի պատմական արդարության վերականգնման պատասխանատվությունն այս փուլում ընկած է մեզ վրա, և պարտավոր ենք այն պատվով կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են հարմարվել նոր իրականությանը՝ գլխում ու սրտում ունենալով տուն վերադարձի հույսը, շատերի մոտ այդ հարմարվելու գործընթացն ավելի բարդ է ստացվում: Հետաքրքրվում ենք՝ հանդիպումներ ու զրույցներ տեղի ունենո՞ւմ են մարդկանց հետ: «Մեր հայրենակիցների հետ մշտապես կապի մեջ ենք: Բոլորի մոտ հայրենիք վերադառնալու, պապենական հողերին տեր լինելու ցանկությունը գերակա արժեք է: Սակայն դա որևէ կերպ չի խանգարում և չի վնասում, որպեսզի ներկա պահին յուրաքանչյուրը Հայաստանի այն մասում, որտեղ բնակվում է, ինտեգրվի կյանքին: Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն այստեղ հյուր չեն, սա նույնպես իրենց հայրենիքն է: Կարծում եմ, որ վերադարձը պապենական հողեր և ներկա իրավիճակում ինտեգրումը Հայաստանի Հանրապետությունում իրար հակասող երևույթներ չեն, և մեկը մյուսին չեն խանգարում»,-շեշտում է նա:

Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ Արցախը հայաթափվեց: Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների տարաբնույթ խնդիրներին փորձում են լուծում տալ Հայաստանի կառավարությունը և անհատները: «Ներկայում առաջնայինը բնակության վայրի խնդիրն է, որովհետև, ցավոք, վարձակալությամբ բնակարանների դեպքում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, բավականին բարձր գներ են, իսկ դա չի համապատասխանում նրանց սոցիալական վիճակին: Տարատեսակ սոցիալական խնդիրներ ևս կան, բայց ազնիվ լինելով ասենք, որ դրանց այս կամ այն կերպ լուծումներ են տրվում ինչպես պետության, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից, որոնք իրենց նախաձեռնությամբ փորձում են օգտակար լինել: Սակայն ընդգծեմ, որ այդ սոցիալական խնդիրները չպետք է այնքան գերադրական աստիճանի լինեն, որ ճնշեն մեր ազատ, զարգացող, հայկական Արցախ ունենալու գաղափարը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում