Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Մամուլի տեսություն

«Ընդհատակյա» պայքա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է, բայց՝ փաստ. սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները, որոնք օրերս հրապարակեց Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան: Չնայած, միգուցե դա «օրինաչափ» է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հիմա մեր քաղաքական-հասարակական հարթակներում ոչ մի բան լուրջ քննարկման առարկա չի դառնում: Եղան միայն հպանցիկ դիտարկումներ, այն էլ՝ հիմնականում մամուլում: Մինչդեռ իսկապես թե՛ խոսելու տեղ կա, թե՛ մտածելու «բան կա»: Հատկապես քաղաքական գործունեության մեջ ընկղմված հայրենակիցներն ու իրենց քաղաքական գործիչներ համարողները մտորելու շատ բան ունեն:

Ի՞նչն է հատկանշական, ինչո՞ւ ենք որոշակի նշանակություն տալիս հիշյալ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ այս ընկերության նախորդ հարցումների արդյունքները զուտ մասնակցության տեսակետից բավականին մոտ էին այն ռեալ խայտառակ պատկերին, որ արձանագրվեց. մոտ 28 տոկոս մասնակցություն: Երկրորդ՝ տվյալ ընկերության հետ կապ չունեցող մի սոցիոլոգ, հիմնվելով հարցումների վրա, բավականին հստակ, եթե չասեմ՝ ճշգրիտ նշել էր նույն ընտրությունների մի շարք հնարավոր արդյունքներ, իսկ մասնակցության ցուցանիշը գրեթե մեկին մեկ էր արտածել՝ 30 տոկոսի սահմաններում:

Հատկանշականի մասին. դիտարկվող հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլ յար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Այսինքն, երկիրը կառավարում է մի քաղաքական թիմ, որը չունի պատշաճ վարկանիշ, որի նկատմամբ չկա վստահություն, որի գործունեությունը հարուցել է քաղաքացիների մեծամասնության դժգոհությունը կամ առնվազն անհավանությունը: Բայց անողոք փաստն այն է, որ այդ թիմը շարունակում է իշխել, գործել, որոշումներ ընդունել, «խաչմերուկներ» գծել, նոր կորուստներ նախանշել: Չնայած, գուցե ավելի անողոք փաստ կա. ստացվում է, որ մահ ու ավեր բերած այդ իշխանությանը դեռ մի 25 տոկոսի կարգի հավանություն տվող կա... Ոչ պակաս հետաքրքիր են նույն հարցման շրջանակներում «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները: Միտումնավոր շրջանցում ենք պահը, թե որ ուժին հարցման մասնակիցները քանի տոկոս են «տվել»: Ում դա հետաքրքիր էր, արդեն տեսել է: Այստեղ այլ պահ է մեզ շատ ավելի կարևոր թվում. ըստ հարցման, 13,8 տոկոսը՝ հրաժարվել, իսկ 30,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հատկանշական է, որ 23,5 տոկոսը նշել է, թե չի մասնակցի ընտրություններին: Գումարում-հանումը, վստահ ենք, շատերը չեն մոռացել: Ստացվում է, որ հարցվածների շուրջ գերակշիռ մասը դժվարացել կամ չի ցանկացել պատասխանել, գումարած՝ 25 տոկոսն էլ ուղիղ ասել է, որ ընտրությունների չի գնա: Այստեղից ևս դժվար է հետևությունների մի ամբողջ «փունջ» դուրս բերել կամ բխեցնել: Առաջինն ու ամենից տխուր հետևությունն այն է, որ քաղաքացիների մի չափազանց զգալի մասը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, այսպես ասած՝ «ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնել»: Դա ունի իր խորքային ու նաև քարոզչաքաղաքական պատճառները: Խոր դեպրեսիա, ընդհանուր անկումային տրամադրություններ, նախորդած շրջանում տարբեր ձևաչափերով հանդես եկած ընդդիմության կամ ընդդիմադիր միավորումների պերմանենտ, եթե ոչ՝ խրոնիկական ձախողումներ:

Գումարեք սրան իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետևողական քարոզչությունը, զանազան խարդավանքների մասին թիրախային տարածվող «տեղեկությունները», «բոլորը մեկ են», «ոչ մեկը մի բան չի» և այդօրինակ կաղապարների հետևողական արմատավորումը, ու եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան տեղը կընկնի, պատկերը կամբողջանա: Բայց եկեք չշտապենք ժողովրդին մեղադրելու առումով: Առհասարակ, ժողովրդին մեղադրելը անօգուտ զբաղմունք է: Նաև՝ սխալ: Համենայն դեպս, քաղաքական մարդկանց համար այդպիսին պետք է լինի: Հետաքրքիր հանգամանք. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան նախքան Արցախի վերջնական աղետումը: Այն ժամանակ էլ «ժողովուրդը» ընտրություններով առանձնապես ոգևորված չէր: Հաջորդած ազգային ու պետական աղետից հետո, առավել ևս, երկու-երեք օր դիտարկված փողոցային ակտիվության ու դրա մարումից հետո, հասկանալի է, հանրության մեջ ոգևորությունը չի ավելացել: Ու դա ակնհայտ է: Բայց ողջ հարցն այն է, որ քաղաքական դաշտը գործնականում ոչինչ, ոչ մի բան չունի հանրությանն առաջարկելու:

Այ, սա արդեն լրիվ աբսուրդային ու անընկալելի է: Նման իրավիճակում, իշխող վարչախմբի նման «ոչ պոպուլ յարության» պայմաններում այնպիսի տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ակտորները միահամուռ «ընդհատակ» են անցել: Ոչ թե այն իմաստով, որ բռնատիրական պայմաններում ընդհատակյա գործունեություն են ծավալել կամ պայքարի «պարտիզանական միջոցների» են անցել: Ո՜չ: «Ընդհատակ» են անցել այն առումով, որ պայքարի նույնիսկ ամենասովորական միջոցներով առանձնապես չեն դրսևորվում: «Ընդհատակ» է անցել նաև հանրությունը: Ու ստացվում է «կախարդական շրջանակ»: Հանրության մի զգալի մասը դժգոհ է «ներկաներից», բայց չի վստահում նաև մյուսներին, միաժամանակ չի ելնում փողոցներ ու հրապարակներ՝ իր «չհավանությունն» արտահայտելու և իրացնելու, բայցև «նոր դեմքեր» և «նոր ուժեր» հրապարակներում և հարթակներում չեն երևում կամ ի սկզբանե մերժվում են՝ նույնիսկ դեռ կարգին չերևացած, անմիջապես միանուն «կպցնում» են, անվանարկում ու... սկսում դժգոհել:

Ըստ որում, մի փոքր ծեծված բան է, բայց չզլանանք մեկ անգամ ևս նկատել, որ «հրապարակները մենաշնորհելու» մասին տրտնջացողները սոցցանցային հարթակներում «երևում» են բացառապես այն ժամանակ, երբ որևէ մեկը «կենդանության նշաններ է» ցույց տալիս, սակայն իրենք սոցցանցերից բացի ուրիշ ոչ մի տեղ չեն երևում: Դժվար է ասել, թե այս «ընդհատակյա» պայքարը որքան կշարունակվի: Պարզ է միայն, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում