Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Քաղաքական դաշտը վերափոխվում է, նոր անուններ, նոր շարժումներ. իշխանական վերնախավի մոտ վախեր կան

Հայաստանում ստեղծված ծանրագույն պայմաններում, որքան էլ զարմանալի է, քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է իրականացվում, ինչը թերևս առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չէ։ Բանն այն է, որ հին դեմքերը այլևս ապացուցել են, որ չեն կարող արդյունավետ կերպով իրականացնել քաղաքական պայքարը, լինի դա ընդդիմության, թե իշխանության շարքերում, և ինչ-որ պահի ստիպված են լինելու իրենց տեղը զիջել նոր, չվարկաբեկված, տարբեր պատմությունների մեջ չհայտնված անձանց, ինչը քաղաքական ուժերի հաջողությունների հիմնական գրավականն է։

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում թվում էր, թե ընդդիմությանը կհաջողվի առանց լուրջ դժվարության հեռացնել արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանին պարտություն բերած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ընտրողների ցածր մասնակցության պարագայում Փաշինյանին հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, այլ նույնիսկ սահմանադրական մեծամասնության հասնել, իսկ տիտղոսային ընդդիմությունը որևէ լուրջ լծակների չտիրացավ Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական պայքարում։ Դրանից հետո այդ ուժերը տևական ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացրել, ինչպես խորհրդարանի դահլիճում, այնպես էլ երևանյան փողոցներում, մի քանի բողոքի ալիքներ սկսել, որոնք բոլորն էլ ձախողվել են։ Օբյեկտի՞վ էին, թե՞ սուբյեկտիվ ձախողումների այդ պատճառները, բարդ է ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ հանրությունն անգամ գործող իշխանությունների նկատմամբ ամենաարմատական ընդդիմադիր հայացքներ ունեցողները մեծամասամբ ցանկություն չունեն գնալու տիտղոսային ընդդիմադիրների հետ, և այդ պատճառով պետք է նոր և թարմ ուժեր ներգարվել քաղաքական դաշտում։

Ասածի լավագույն ապացույցն այս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, գործող իշխանություններին չհաջողվեց լիակատար մեծամասնություն ստանալ։ Ավելին, իշխող ուժը միայն արբանյակ 1 կուսակցության՝ «Հանրապետության» շնորհիվ կարողացավ քաղաքապետ ընտրել, այն էլ ոչ բոլոր քվեների մեծամասնության արդյունքում։ Առնվազն երկու քաղաքական ուժեր զգալի և տպավորիչ արդյունքներ ցուցադրեցին։ Այսօր կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը միավորվել և ի վերջո իշխանությունից զրկել «Քաղաքացիական պայմանագրին»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, դրա սաղմերը դրվում են արդեն այսօր, քաղաքական դաշտի վերափոխմամբ, նոր անուններով, նոր մարդկանցով, այն մարդկանցով, որոնց հասարակությունը ճանաչում է, նրանց աշխատանքը տեսել է, նրանց գործունեությանը հետևել է և նրանց նկատմամբ վերապահումներ չունի։ Այդպիսի մի օրինակ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը և բազմաթիվ այլ երիտասարդ և ոչ այնքան, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք կարող են համախմբել հասարակությանը, ոչ միայն իշխանափոխության, այլ նաև Հայաստանի զարգացման իրական, ռեալ տեսլականի շուրջ։ Ի դեպ Արշակ Կարապետյանի անցած ճանապարհը և ստացած կրթությունը բավականին լուրջ հիմք է ապագայում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցում: Թերևս, դա է ամենակարևոր հանգամանքը, որ նա կարող է կարճ ժամանակահատվածում հասարակության զգալի հատվածի համակրանքին արժանանալ։

2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արշակ Կարապետյանը և ԶՈՒ մյուս պաշտոնյաները, որոնք հեռացվել էին ապրիլյան պատերազմից հետո, կարող էին ընդամենը քավության նոխազ դարձած լինել ՀՀ նախկին իշխանությունների համար: Իսկ վերջերս իշխանական ներկայացուցիչների հարցազրույցներն ուղորդված են և ունեն կոնկրետ նպատակներ, կամ կա վախ, կամ` գործող իշխանությունները զգում են Արշակ Կարապետյանի և իր քաղաքական հայտի լրջությունը։ Իհարկե նոր ձևավորվող շարժումները գործող իշխանություններին պաշտոնանկ անելու համար անելիքների, թե՛ ժամկետի և թե՛ ունեցած ռեսուրսների բավարար լինելու մասին հիմա խոսելը դեռ վաղ է, սակայն միտումներն ու ահռելի այդ ներուժն ակնհայտ է, ինչի արդյունքում գործող իշխանական վերնախավի մոտ վախեր կան...

Հայկ Առաքելյան