Երևանում սինագոգի հրկիզումը լրջորեն խաթարել է ՀՀ հեղինակությունը
Երևանում հրեական սինագոգի մուտքի հրկիզումը բավականին լուրջ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային մամուլում։ Ընդսմին, մեր երկիրը, որտեղ երբեք հակասեմիթիզմի դրսևորումներ չեն եղել, այս օրերին դարձել է միջազգային առաջատար լրատվամիջոցների քննադատության թիրախ։
Սինագոգի մուտքի հրդեհումից հետո որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ հրկիզումն իրականացվել է ՌԴ մի քաղաքացու կողմից, որը հենց նոյեմբերի 15-ին ինքնաթիռով ժամանել է Հայաստան, հրկիզել մուտքի դուռը, տեսագրել ու նույն օրն իսկ վերադարձել է Մոսկվա։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հաստատել տեղեկությունը, որ նշված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, հանցանքը կատարելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։
Լավ է, որ քննչական կոմիտեն կարողացել է պարզել դեպքի իսկությունը, սակայն հարկավոր է, որ Հայաստանի իշխանություններն էլ հասկանան խնդրի ողջ լրջությունը և հատկապես Գազայում ստեղծված իրավիճակից հետո որոշակիորեն զսպեն հակաիսրայելական դրսևորումները Հայաստանի տարածքում։ Ամեն դեպքում ցանկացած նման քայլ լրջորեն ազդում է երկրի հեղինակության վրա, հատկապես Արևմուտքում հակասեմիթիզմի դրսևորումների համար չափազանց զգայուն են արձագանքում, ուստի և գործող իշխանությունները պետք է առնվազն ուժեղացնեն հրեաների և հրեական պաշտամունքային օբյեկտների պաշտպանությունը, իսկ հանցագործություններ կամ վանդալիզմ իրականացնող անձանց արարքներն անմիջապես կանխեն, կամ էլ կատարելուց հետո արագ բացահայտեն միջազգային մամուլի էջերում՝ վատ արձագանքները կասեցնելու նպատակով։
Աննա Պապյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...