Հայաստանը միացավ Միջազգային արևային դաշինքին
Հայաստանը ստորագրել է Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին Շրջանակային համաձայնագիրը։ Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, իսկ արարողությանը ներկա են գտնվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, երկու երկրների՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի դեսպանները։
Միջազգային արևային դաշինքին Հայաստանի միանալը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու, արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015 թ. Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի (COP21) շրջանակներում: 2020 թ. Դաշինքը փոփոխություններ է կատարել Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայումս Շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում, որտեղ արևային էներգիայի զարգացումը բավականին մեծ տեմպերով է իրականացվում։ Վերականգնվող էներգետիկան, ըստ Հայաստանի իշխանությունների, հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը. վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել։
Այսօրվա տվյալներով արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքում արևային կայաններից արտադրվում է ընդհանուր էլեկտրաէներգիայի ավելի քան 5 %. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 %-ի:
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը