Օդեսայի հայ համայնքը մեծ շուքով տոնեց Մշակույթի կենտրոնի 15-ամյակը
2023 թվականի նոյեմբերի 19-ին Օդեսայի հայ համայնքը մեծ շուքով տոնեց Մշակույթի կենտրոնի 15-ամյակը։ Տոնը կրկնակի հիշարժան դարձավ, քանի որ Մշակույթի տան սպիտակ դահլիճն անվանակոչվեց երջանկահիշատակ մեր հայրենակից, Օդեսայի կոնսերվատորիայի օպերա-դիրիժորային ամբիոնի վարիչ, սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Արվեստի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մացոյանի անունով։
«Հետևելով մեր ավանդույթին՝ տոնական միջոցառումը սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթքով։ Այնուետև, ելույթ ունեցան Օդեսայի հայ համայնքի նախագահ Վանիկ Երանոսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Գագիկ Հայրապետյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառմանն իրենց ներկայությամբ եւ շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Օդեսայի փոխքաղաքապետ Պավլո Վուգելմանը, Օդեսայի Պրիմորսկի վարչական շրջանի ղեկավար Մարատ Կորոլյովը, Օդեսայում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունները, Օդեսայի քաղաքապետարանի մշակութային բաժնի ղեկավարությունը, Վրաստանի, Բուլղարիայի, Հրեաների համայնքները՝ պարային եւ վոկալային համարներով։
Համերգային ծրագիրը զարդարեցին Օդեսայի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաները, «Արաքս» վոկալային համույթը, դուդուկահար Նարեկ Ավետիսյանը, Մշակույթի տան պարային խմբի սաները։ Միջոցառման ավարտին Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Սարգիս Հովսեփյանը համայնքի ողջ ղեկավար կազմի կողմից շնորհակալագրեր փոխանցեց Մշակույթի տան ուսուցիչներին և ակտիվ անդամներին։





















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...