Երևանի նոր դեմարշը ՀԱՊԿ-ի դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երկու օրից հրավիրվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, և երեկ քննարկել են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, թե պաշտոնական Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։
Դեռևս անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած նիստում Հայաստանը հրաժարվեց ստորագրել եզրափակիչ արձանագրությունը՝ նշելով, թե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տալիս Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի տարածք։ Խորհրդի նիստում ընդունված 34 որոշումներից, ըստ Տասմագամբետովի, կյանքի չեն կոչվել միայն երկուսը, դրանցից մեկը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշման վերախմբագրումն էր, ու, չնայած ՀԱՊԿ-ը խմբագրումներ է իրականացրել, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն այդ փաստաթղթի հանդեպ չի ցուցաբերել, ավելին տարվող աշխատանքների ավարտական փուլում ընդհանրապես խնդրել են այն հանել օրակարգից։ Եվ նույն այդ օրը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնում է այս տեղեկությունը, հայտնի է դառնում, որ Երևանում արտգործնախարարությունում ստորագրվել է ԵՄ դիտորդական առաքելությանը հատուկ կարգավիճակ տրամադրելու արձանագրությունը։
Ամենևին էլ պատահաբար չէր ընտրված օրը, և սրանով պաշտոնական Երևանը Ռուսաստանին և ՀԱՊԿ գծով մյուս դաշնակիցներին պարզապես ակնարկում է, որ այլևս որևէ կերպ ցանկություն չունի հարաբերվել ՀԱՊԿ-ի հետ։ ՀԱՊԿ հեղինակությանը Երևանի կողմից հասցված հարվածը, իհարկե, չափազանց ուժգին է և անհնար է, որ ՀԱՊԿ-ը չպատասխանի Երևանի այս քայլին, իսկ ինչ մնում է Հայաստանի գործող վարչախմբին, ապա նրանք շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունն անշեղորեն իրականացնել և օրեցօր ավելի լուրջ խնդիրներ հարուցել, թե՛ ՀԱՊԿ-ի համար և թե՛, նաև Հայաստանի Հանրապետության համար։
Արեն Սարգսյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...