Արցախցի երեխաների աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես-վաճառքի շրջանակում
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Dvin Music Hall-ի ցուցասրահում կկազմակերպվի Հայաստան տեղահանված արցախցի երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կուղղվի Երևանում Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնի վերաբացմանը։
Օրերս «Թովմասյան» հիմնադրամն արցախցի փոքրիկների համար կազմակերպել էր նկարչության վարպետության դաս։ Ծրագրին մասնակցած 40 երեխա նկարել է հայրենիքը, հայրենի բնությունը, երազանքներն ու նպատակները։ Վարպետության դասի ընթացքում երեխային մասնագիտական աջակցություն են ցուցաբերել, ինչպես Ստեփանակերտում նախկինում գործող մանկական ստեղծագործական կենտրոնի ուսուցիչները, այնպես էլ հրավիրյալ նկարիչներ Էլզա Եղիազարյանն ու Արմեն Հակոբջանյանը։
«Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնություններն անհրաժեշտ ու կարևոր են՝ նպաստելու փոքրիկ արցախցիների տաղանդի զարգացմանը։ Նրանց ստեղծած յուրաքանչյուր կտավ վկայությունն է անսասան ոգու և տոկունության։
Այս նախաձեռնության հասույթը կուղղվի վերականգնելու այն ստեղծագործական ներուժը, որը տարիներ շարունակ առկա էր Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնում։ Հուսով ենք, որ միջոցառման ընթացքում կկարողանանք վաճառել բոլոր առկա կտավները»,-նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Իննա Հովհաննիսյանը։
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...